Logo

Աղբյուր. Դի Մարիան նախնական պայմանագիր է կնքել իտալական գրանդի հետ

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
13:15 / 17.05.2022ՍՊՈՐՏ
Անխել դի Մարիա

ՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել դի Մարիան նախնական պայմանագիր է կնքել «Յուվենտուսի» հետ, որն ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից` հայտնում է հեղինակավոր Goal պարբերականը:

Աղբյուրի տեղեկություններով՝ արգենտինացի ֆուտբոլիստը 1 տարվա պայմանագիր է կնքել՝ ևս 1 տարով ժամկետը երկարաձգելու հնարավորությամբ։

Դի Մարիան ՊՍԺ-ին է միացել 2015 թվականին։ Թիմի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 294 խաղում արգենտինացին խփել է 92 գոլ և կատարել 118 գոլային փոխանցում:

Անխելը նախկինում ելույթ է ունեցել «Մանչեսթեր Յունայթեդում», «Ռեալում», «Բենֆիկայում» և «Ռոսարիո Սենտրալում»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա