Logo

Դի Մարիան հայտարարել է, որ բանակցություններ է վարում «Յուվենտուսի» հետ

20:28 / 13.04.2023Ֆուտբոլ
null

Թուրինի «Յուվենտուսի» արգենտինացի կիսապաշտպան Անխել դի Մարիան հայտարարել է, որ պայմանագրի երկարաձգման հարցում բանակցություններ է վարում իտալական ակումբի հետ:

«Մենք բանակցություններ ենք վարում նոր պայմանագրի հարցով: Ես երջանիկ եմ Թուրինում: Դժվար մեկնարկից հետո վերջապես զգում եմ երկրպագուների աջակցությունը»,- աշխարհի նորընծա չեմպիոն Արգենտինայի հավաքականի 35-ամյա ֆուտբոլիտի խոսքը մեջբերում է TodoFichajes-ը:

Ընթացիկ մրցաշրջանում Դի Մարիան «Յուվենտուսի» կազմում մասնակցել է 27 խաղի, խփել 8 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում: Transfermarkt-ը 10 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա