Logo

Դի Մարիան հրաժեշտ է տվել թիմակիցներին (ֆոտո)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
17:04 / 20.05.2022ՍՊՈՐՏ
Անխել դի Մարիա

ՊՍԺ-ի վինգեր Անխել դի Մարիան հրաժեշտ է տվել թիմակիցներին: Արգենտինայի հավաքականի 34-ամյա կիսապաշտպանն ինստագրամյան իր էջում լուսանկար է հրապարակել թիմակիցների հետ՝ գրելով՝ «Շնորհակալություն»։


Անխել դի Մարիան փարիզյան ակումբում է ելույթ ունենում 2015 թվականից: Այս ընթացքում արգենտինացին բոլոր մրցաշարերում մասնակցել է 298 հանդիպման, դարձել 92 գոլի և 118 գոլային փոխանցման հեղինակ:

Դի Մարիայի՝ ՊՍԺ-ի հետ գործող պայմանագրի ժամկետը կավարտվի հունիսին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ փորձառու ֆուտբոլիստը պայմանագիր է համաձայնեցրել Թուրինի «Յուվենտուսի» հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա