Logo

Դի Մարիան իտալական գրանդում կարող է փոխարինել իր հայրենակցին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
17:59 / 05.04.2022ՍՊՈՐՏ
Անխել դի Մարիա

Թուրինի «Յուվենտուսը» պատրաստվում է ձեռք բերել ՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել դի Մարիային՝ հայտնում է La Gazzetta dello Sport-ը:

Թուրինցիները փարիզցիների կիսապաշտպանին դիտարկում են որպես Պաուլո Դիբալային փոխարինող: Դիբալան, ամենայն հավանականությամբ, ամռանն ազատ գործակալի կարգավիճակով կհեռանա թիմից:

Դի Մարիան ՊՍԺ է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդից» 2015 թվականի ամռանը:

Ֆուտբոլիստի պայմանագիրը փարիզյան ակումբի հետ կավարտվի 2022 թվականի հունիսին։

Ընթացիկ մրցաշրջանում 34-ամյա արգենտինացին ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 25 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Աղբյուր. Դիբալան որոշում է կայացրել իր ապագա ակումբի հարցում

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա