Logo

Դի Մարցիո. «Ինտերը» պայմանագիր է առաջարկել Դիբալային

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:30 / 09.06.2022ՍՊՈՐՏ
Պաուլո Դիբալա-պայմանագիր

Միլանի «Ինտերը» պայմանագիր է առաջարկել Թուրինի «Յուվենտուսի» հարձակողական ոճի կիսապաշտպան Պաուլո Դիբալային՝ հայտնում է հեղինակավոր ինսայդեր Ջանլուկա դի Մարցիոն:

Իտալացու տեղեկություններով՝ միլանյան գրանդն արգենտինացուն առաջարկել է քառամյա պայմանագիր՝ տարեկան 6 միլիոն եվրո աշխատավարձով՝ չհաշված բոնուսները: Դիբալան ցանկանում է «Ինտերում» տարեկան 8 մլն եվրո վաստակել: 

Արդեն հայտնի է, որ «Յուվենտուսն» ու Դիբալան չեն երկարաձգի հունիսի 30-ին ավարտվող պայմանագիրը: Ավելի վաղ Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստը հայտնել էր, որ ցանկանում է կարիերան շարունակել Իտալիայում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա