Logo

«Ինտերը» պատրաստ է «զոհել» իր աստղերից մեկին՝ հանուն Դիբալայի

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
21:54 / 26.03.2022ՍՊՈՐՏ
null

«Ինտերը» մտադիր է պայմանագիր կնքել «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալայի հետ:

Ինչպես հաղորդում է La Repubblica-ն, միլանյան ակումբը պատրաստ է վաճառել Լաուտարո Մարտինեսին, որպեսզի մեկնարկային կազմում տեղ ազատի Դիբալայի համար:
24-ամյա ռմբարկուի ծառայություններով հետաքրքրված է «Ատլետիկոն», սակայն պատրաստ չէ վճարել ավելին, քան 60 մլն եվրո:

Հիշեցնենք, որ Դիբալային չի հաջողվել համաձայնության գալ «ծեր սինյորայի» հետ: Սպասվում է, որ նա Թուրինը կլքի ազատ գործակալի կարգավիճակով:
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա