Logo

Դիբալան անակնկալ պատասխան է տվել Նեդվեդի դրվագի վերաբերյալ

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
21:38 / 16.01.2022ՍՊՈՐՏ
null

Գաղտնիք չէ, որ Պաուլո Դիբալան և «Յուվենտուսը» չեն կարողանում համաձայնության գալ նոր պայմանագրի շուրջ: 

Մի շարք աղբյուրներ էլ հավաստիացնում են, որ մրցաշրջանի ավարտին արգենտինացին փոխելու է ակումբային գրանցումը:

Ա Սերիայի հերթական տուրի «Յուվենտուս» - «Ուդինեզե» հանդիպման ժամանակ հետաքրքիր դրվագ եղավ, որն անմիջապես ֆիքսեցին տեսախցիկները: Դիբալան, բացելով խաղի հաշիվը, մոտ 10 վայրկյան նայեց տրիբունայի ուղղությամբ: Տեսախցիկներն անմիջապես ցուցադրեցին «բյանկոներիների» փոխնախագահ Պավել Նեդվեդին՝ ակնարկելով ֆուտբոլիստի հետ ունեցած տարաձայնությունները:

Այնուամենայնիվ, խաղից հետո լրագրողները արգենտինացուն հարցրել են դրվագի մասին և ստացել անակնկալ պատասխան:

«Ընկերոջս էի հրավիրել խաղին ու երկար ժամանակ չէի կարողանում գտնել տրիբունայում: Չգիտեմ՝ կհավատա՞ք, թե՞ ոչ, սակայն դա ձեր խնդիրն է»,- Պաուլոյի խոսքը փոխանցում է հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Հիշեցնենք, որ Դիբալայի՝ «Յուվենտուսի» հետ գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է ամռանը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա