Logo

Դիբալայի գործակալը հանդիպել է «Յուվենտուսի» ղեկավարության հետ

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 07.08.2021ՍՊՈՐՏ
1232181271.0 - Դիբալայի գործակալը հանդիպել է «Յուվենտուսի» ղեկավարության հետ

«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալայի գործակալ Խորխե Անտունը հանդիպել է իտալական ակումբի ղեկավարության հետ` հաղորդում է Goal-ի լրագրող Ռոմեո Ագրեստին։

Հարձակվողի ներկայացուցիչը դեռ երկու շաբաթ առաջ էր ժամանել Իտալիա, սակայն ստիպված էր եղել այս ժամանակահատվածն անցկացնել կարանտինում։

Լրագրողի հաղորդմամբ՝ «Ծեր Սինյորայի» ղեկավարությունը գործակալին հավաստիացրել է, որ ցանկանում է մեծացնել ֆուտբոլիստի նշանակությունը թիմում։

Սպասվում է, որ ակումբը կբարձրացնի ֆուտբոլիստի աշխատավարձը՝ սահմանելով տարեկան 8 մլն եվրո և բոնուսներ, որոնց շնորհիվ այդ թիվը կարող է աճել մինչև տարեկան 10 մլն եվրո։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա