Logo

Դիեգո Կոստան խզել է պայմանագիրն «Ատլետիկո Մինեյրոյի» հետ

Հեղինակ
Հրայր Նազարյան
12:04 / 17.01.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
Դիեգո Կոստա

Բրազիլական «Ատլետիկո Մինեյրո» ակումբը հայտարարել է Դիեգո Կոստայի՝ թիմից հեռանալու մասին։

Նշվում է, որ մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը նախատեսված պայմանագիրը խզվել է 33-ամյա իսպանացու նախաձեռնությամբ։ Կոստան բրազիլական այդ ակումբ էր տեղափոխվել 2021-ի օգոստոսին։

«Ատլետիկո Մինեյրոյի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 19 խաղում ֆուտբոլիստը խփել է 5 գոլ՝ դառնալով Բրազիլիայի չեմպիոն և գավաթակիր։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ «Արսենալը» ոչ պաշտոնապես հետաքրքրվել է Կոստայի ծառայություններով։ Ֆուտբոլիստը հայտնվել է նաև բրազիլական «Կորինտիանսի» տեսադաշտում։  

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա