Logo

Մարադոնայի՝ «Աստծո ձեռքով» խփած գոլի ժամանակ կրած մարզաշապիկն աճուրդի է հանվել. հայտնի է արժեքը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
15:07 / 06.04.2022ՍՊՈՐՏ
Մարադոնա

Մարադոնայի՝ «Աստծո ձեռքով» խփած գոլի ժամանակ կրած «10» համարի մարզաշապիկն աճուրդի է հանվել: Այն գնահատվել է 4 միլիոն ֆունտ՝ հայտնում է The Guardian-ը:

Մարզաշապիկը եղել է Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Սթիվ Հոջիի մոտ վերջին 35 տարում, քանի որ ԱԱ 1986-ին Արգենտինայի և Անգլիայի միջև քառորդ եզրափակիչ հանդիպման վերջում 2 ֆուտբոլիստները փոխանակել են մարզաշապիկները:

Արգենտինան այդ խաղում Մարադոնայի դուբլի շնորհիվ հաղթել է 2:1 հաշվով: Արգենինացին գոլերից մեկը խփել է ձեռքով:

ԱԱ 1986-ում Արգենտինան դարձել է չեմպիոն:

Առցանց աճուրդը կբացվի ապրիլի 20-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա