Logo

Դիեգո Ռոսի Մարաշլյանն ընդգրկվել է Ուրուգվայի հավաքականի ընդլայնված հայտացուցակում

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:44 / 16.05.2022ՍՊՈՐՏ
Դիեգո Ռոսի Մարաշլյան

Թուրքական «Ֆեներբահչեի» ուրուգվայահայ հարձակվող Դիեգո Ռոսի Մարաշլյանն ընդգրկվել է Ուրուգվայի հավաքականի ընդլայնված հայտացուցակում:

Ուրուգվայցիները կանցկացնեն 3 ընկերական հանդիպում. հունիսի 3-ին կհյուրընկալվեն Մեքսիկային, 2 օր անց՝ ԱՄՆ-ին, 6 օր անց էլ կընդունեն Ճամայկային:

Հիշեցնենք՝ Դիեգո Ռոսի Մարաշլյանն իր նորամուտն Ուրուգվայի հավաքականում նշել է մարտի 30-ին կայացած ԱԱ 2022-ի ընտրական մրցաշարի վերջին տուրի՝ Չիլիի դեմ արտագնա մրցավեճում (2:0)՝ խաղադաշտ դուրս գալով մեկնարկից: Ուրուգվայը դուրս է եկել ԱԱ 2022-ի խմբային փուլ, որտեղ մրցակիցները կլինեն Պորտուգալիան, Գանան և Հարավային Կորեան:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա