Logo

Սիմեոնեն ասել է՝ ինչ է պակասում «Ատլետիկոյին»

Հեղինակ
Հրայր Նազարյան
11:56 / 14.01.2022ՍՊՈՐՏ

Դիեգո Սիմեոնե

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն, մեկնաբանելով Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչում իր թիմի պարտությունը Բիլբաոյի «Ատլետիկից» (1:2), առանձնացրել է հիմնական բացերը, որոնք լրացման կարիք ունեն։

«Ընդհանուր առմամբ լավ խաղ էր, սակայն արդյունքի պատճառով ամեն ինչ վատ է թվում։ Շատ լավն էին Ժոաուն և նրա գոլը, ինչպես նաև Էրմոսոն։ Պետք է ամենօրյա մարզումներում կատարելագործենք մեր որակները, որպեսզի կանխենք նման իրավիճակի կրկնությունը։ Հավատում ենք մեր կատարած աշխատանքին և ձգտում ենք դառնալ ավելի լավը։

Լավ խաղացինք «Ռայո Վալյեկանոյի» դեմ (2:0), սակայն ակնհայտորեն պետք է ավելացնենք և դադարենք միավորներ կորցնել, ինչպես նաև բարելավենք մեր դիրքերը Լա լիգայում։ Մեզ պակասում է անհրաժեշտ ագրեսիվությունը»,- Սիմեոնեի խոսքն է փոխանցում Marca-ն։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա