Logo

Սիմեոնեն՝ «Ատլետիկոյի»՝ ՉԼ-ից դուրս մնալու մասին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:22 / 14.04.2022ՍՊՈՐՏ
null

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն ամփոփել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի շրջանակում «Մանչեսթեր Սիթիի» դեմ պատասխան հանդիպումը՝ արձագանքելով նաև այն պնդումներին, թե հեգնանքով է ծափահարել «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստներին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում ժամանակ ձգելու համար:

«Ես ծափահարեցի երկրպագուներին, որոնք գնահատեցին թիմի գործադրած ջանքերը։ Ինչպե՞ս չծափահարեմ նման մարդկանց։ Ոչինչ չունեմ ասելու. միշտ կա մրցավար, որը պահում է կանոնները։

Շնորհավորում եմ մրցակցին, որը հիանալի խաղ անցկացրեց: Ցուցադրեց այն ֆուտբոլը, որը մենք բոլորս սովոր ենք տեսնել»,- Սիմեոնեի խոսքն է մեջբերում Marca-ն։

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Ատլետիկոն» ոչ-ոքի է խաղացել «Մանչեսթեր Սիթիի» հետ՝ 0։0։ Առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» 1:0 հաշվով հաղթել էր մադրիդյան ակումբին։ «Քաղաքաբնակները» դուրս են եկել մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ կհանդիպեն Մադրիդի «Ռեալին»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա