Logo

Դիեգո Սիմեոնեն գտել է Լուիս Սուարեսին փոխարինողին

Հեղինակ
Վարդան Ղազարյան
00:01 / 23.04.2022ՍՊՈՐՏ
null

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն կողմնորոշվել է, թե ում թիմ կհրավիրի, եթե ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո լքի ակումբը։

Արգենտինացին իր գլխավորած թիմում է ցանկանում տեսնել «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսին՝ հաղորդում է Mundo Deportivo-ն։

Ըստ աղբյուրի՝ 35-ամյա Սուարեսին, որը մադրիդյան ակումբում ելույթ է ունենում 2020 թվականի հունիսից, նոր պայմանագիր չի առաջարկվել։ Նրա պայմանագիրն ուժի մեջ է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։

24-ամյա Մարտինեսն Ա Սերիայի 29 խաղում դարձել է 15 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա