Logo

Դիեգո Մարադոնա. «Իկարդիի մոտ ավելի է ստացվում ընկերոջ կնոջ հետ քնելը, քան ֆուտբոլ խաղալը»

Հեղինակ
Ռոբերտ Գասպարյան
00:00 / 13.02.2018ՍՊՈՐՏ
mauro icardi inter serie a 2016 17 19oohoh6c9k1r1dstei4o450mn - Դիեգո Մարադոնա. «Իկարդիի մոտ ավելի է ստացվում ընկերոջ կնոջ հետ քնելը, քան ֆուտբոլ խաղալը»

Արգենտինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, լեգենդար Դիեգո Մարադոնան քննադատել է «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդիին: Նա կոչ է արել ազգային ընտրանու մարզիչ Խորխե Սամպաոլիին հեռու պահել Իկարդիին հավաքականի ճամբարից ու նրան առհասարակ չհրավիրել հավաքական:

«Խորխե Սամպաոլին պետք է նայի իրականության աչքերին: Գոնսալո Հիգուայինին անկասկած, պետք է հնարավորություն տալ: Նա հազար անգամ ավելի լավն է, քան Իկարդին: Նա գերազանց կարողանում է միայն ընկերոջ կնոջ հետ անկողին մտնել», – հայտարարել է Մարադոնան TNT Sports LA-ի հետ զրույցում: Հիշեցնենք, որ Մաուրո Իկարդին մի քանի տարի առաջ հայտնվել է սկանդալի կենտրոնում, երբ հաստատվել է նրա սեռական կապը  իր հայրենակից, հարձակվող Մաքսի Լոպեսի կնոջ հետ, ում հետ էլ Իկարդին հետագայում ամուսնացել է:

Հավելենք միայն, որ Իտալիայի այս տարվա առաջնությունում Իկարդին 18 գոլով երկրորդ լավագույն ռմբարկուն է՝ 2 գնդակ զիջելով միայն «Լացիոյի» հարձակվող Չիրո Իմոբիլեին: Գոնսալու Հիգուայինի ակտիվում 14 գնդակ է:

 

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա