Logo

«Դիլիմ». մի կտոր արվեստ՝ հայալեզու մանկական գրքերում

Հեղինակ
Դիանա Մարտիրոսյան
00:00 / 20.12.2020ՍՊՈՐՏ
unnamed 1 2 - «Դիլիմ». մի կտոր արվեստ՝ հայալեզու մանկական գրքերում

Տարիներ առաջ թավջութակահար Արևիկ Գալյանը, իր առաջնեկի համար գրքեր փնտրելիս, բախվել էր Հայաստանում առկա ժամանակակից մանկական պատկերազարդ և որակյալ հայալեզու գրականության դեֆիցիտի հետ։ Սեփական երեխային ընթերցելու համար ամերիկյան կայքերից և արտասահմանյան գրախանութներից համաշխարհային բեսթսելերներ պատվիրելու ժամանակ էլ ծնվեց տեղական գրքային նախագիծ ստեղծելու գաղափարը։

Պատմում ենք, թե ինչպես հաջողվեց անձնական՝ դաստիարակչական մղումները վերածել կրթական և մշակութային նախագծի, որն այսօր խթանում է երեխաների համար հայալեզու, գեղագիտական կոնտենտ արտադրող ոլորտի զարգացմանը։

նախապատմություն

Վեց տարի առաջ բավականին բարդ էր գտնել տեղական գրքեր, որոնք փոքր երեխաներին հայերեն կծանոթացնեին համաշխարհային կերպարվեստի նմուշներին, գույների և առարկաների միջոցով կներկայացնեին համաշխարհային վիզուալ արվեստը։ Ոչ բոլորը կարող են համացանցով օտարալեզու գրքեր պատվիրել և մատուցել դրանք իրենց երեխաներին, բացի այդ՝ ինչու՞ չունենալ սեփական, հայկական արտադրանքը, որը կլինի ներկայանալի և մրցունակ։ Այդպես ծնվեց «Դիլիմ» անվանումով կրթական և մշակութային կազմակերպություն բացելու գաղափարը, որը կստեղծեր գեղագիտական մանկական գրականություն՝ հայարելեզու (և ոչ միայն) և մրցունակ։

E3FB680C 39F5 4771 8C5D 00349E055AF2 960x960 - «Դիլիմ». մի կտոր արվեստ՝ հայալեզու մանկական գրքերում«Գույներն արվեստում»-ը, որտեղ եռալեզու ներկայացվուն են գույները՝ դասական կտավների միջոցով

 

Մինչ օրս լույս տեսավ չորս գրքից բաղկացած շարք, որտեղ ներկայացվում են համաշխարհային կերպարվեստի կարկառուն նմուշներն ու դրանցում պատկերված առարկաները՝ կողքին ունենալով առարկայի եռալեզու անվանումը։ Յուրաքանչյուր կարտոնե գիրք (board-bookը) նվիրված է մի երևույթի՝ գույների, թվերի, առաջին բառերի և կենդանիների։ Դեգայի, Սարյանի, Վան Գոգի, Պիկասոյի, Սուրենյանցի, Մատիսի և բազմաթիվ այլ դասական, կարևորագույն նկարիչների աշխատանքների շնորհիվ երեխաներն ու դեռահասները կարող են սովորել ոչ միայն եռալեզու (հայերեն, անգլերեն, ռուսերեն) բառեր, ինչպիսիք են, օրինակ՝ անգլերենում և ռուսերենում գույների և կենդանիների անվանումները, այլ նաև ուսումնասիրել արվեստի պատմության դասական և ակնառու նմուշները։ Իսկ գեղանկարիչների աշխարհագրությունը ներկայացնում է համաշխարհային կերպարվեստի տարբեր մասնիկներ՝ Հայաստանից մինչև Եվրոպա՝ ընդգրկելով մի քանի ժամանակաշրջան՝ Բոտիչելիից Բոտերո։

Քանի որ դասական գրքերը Հայաստանում միշտ հրատարակվում են և վերահրատարակվում՝ «Դիլիմ»-ը սևեռում է իր գործունեությունը ժամանակակից համաշխարհային գրականության վրա՝ թարգմանելով այն հայերեն։

ECFC7863 5243 437B 8BB3 029A37AADECE 960x960 - «Դիլիմ». մի կտոր արվեստ՝ հայալեզու մանկական գրքերում

«Հայրիկս՝ իմ կողքին»

Amazon-ում հանդիպելով Soosh կեղծանունով հանդես եկող հեղինակի՝ «Հայրիկս՝ իմ կողքին» picture-book-ին՝ Արևիկը ոչ միայն իր երեխայի համար ձեռք է բերում The New York timesի պաստելային նկարազարդումներով բեսթսելերը, այլն նաև Աղջիկ երեխաների միջազգային օրվա կապակցությամբ ՄԱԿի բնակչության հիմնադրամի հետ միասին կազմակերպում է հարյուր հայ աղջիկների թեմատիկ նկարչական միջոցառում։ Արդյունքում՝ ցուցահանդեսին ներկայացվեցին երեխաների նկարած աշխատանքները, որտեղ պատկերված էին աղջիկների ժամանցը, առօրյան և ուղղակի շփումն իրենց հայրիկների հետ։ Նախագծի հաջող արդյունքից հետո էլ առաջացավ գիրքը թարգմանվեց և հրատարակվեց հայերեն։

 արդյունք և պլաններ

Արդեն լույս է տեսել հինգ հազար գիրք՝ ամեն մեկից հազարական օրինակ, որոնք վաճառվում են նաև Մոսկվայում և ԼոսԱնջելեսում, իսկ կարանտինից հետո մեծ ցանկություն կա ընդլայնել առկա տեսականին, ունենալ «Արվեստում»ի ոչ միայն անգլերեն, այլ նաև ֆրանսերեն և իսպաներեն տարբերակները և սերտ համագործակցել օտարալեզու հեղինակների հետ՝ թարգմանելով վերջիններիս աշխատանքները հայերեն։

Արևիկը վստահ է՝ նմանատիպ մանկական գրքերի տպավորիչ ու աչքի ընկնող վիզուալ բաղադրիչը չի կարող անարդյունք անցնել, այն միանշանակ ծառայում և ծառայելու է իր նպատակին՝ գրագետ նստվածք թողելով երեխաների ենթագիտակցության վրա։ «Արվեստում» գրքերի շարքը նախատեսվում էր տարածել սահմանամերձ գյուղերում ապրող երեխաների համար, այն փոքրիկների, որոնք ֆիզիկապես չեն կարող այցելել թանգարաններ և այդ կերպ հաղորդակցվել ու ծանոթանալ համաշխարհային և հայկական արվեստինմուշների հետ, կկարողանային անել դա «դիլիմյան» գրքերի շնորհիվ։ Նաև նպատակ կար տարածել գրքերը Երևանի մանկապարտեզներում, սակայն Քովիդ-19-ի և դրանից բխող հետևանքների պատճառով պլանները խափանվեցին՝ դեռևս տեղափոխվելով մյուս տարի։ 

E5A58C85 EB87 4434 9285 6E5FEEE4D9DD 960x960 - «Դիլիմ». մի կտոր արվեստ՝ հայալեզու մանկական գրքերում«Դիլիմ»-ի հրատարակած «Թվերն արվեստում»-ը

 

«Դիլիմ»-ը խոստացել է  գալիք տարի հանդես գալ նոր գրքերի թարգմանությամբ և հրատարակչությամբ, որոնց շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն՝ հայաստանցիների համար հասանելի դարձնելով լավագույն ժամանակակից մանկական գրողների լավագույն picture-book-երը, որոնք տարբերվում են մեր մանկության սովորականպատկերազարդ գրքերից, քանի որ դրանցում պատկերները կազմում են ավելի շատ տեղ, քան տեքստը՝ փոխանցելով պատմության հիմնական տեղեկությունը ոչ թե խոսքի, այլ վիզուալի միջոցով։

 

 

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա