Logo

«Դինամոյից» հայտնել են, որ Զախարյանը կարող է «Չելսի» տեղափոխվել ձմռանը

Հեղինակ
Վարդան Ղազարյան
23:04 / 03.09.2022ՍՊՈՐՏ
null

Մոսկվայի «Դինամոյի» տնօրենների խորհրդի անդամ Դմիտրի Գաֆինը հայտնել է, որ Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է համալրել Լոնդոնի «Չելսիի» շարքերը։

«Շատ հաճելի է, որ Արսենով հետաքրքրված են «Չելսիի» պես թիմերը։ Նշեմ, որ հետաքրքրված էր ոչ միայն լոնդոնյան թիմը։ Գործարքը չկայացավ, քանի որ գնորդ թիմը չկարողացավ գումարի փոխանցման լուծում գտնել։

Ցավոք, մենք հիմա արտակարգ պայմաններում ենք, և դա է պատճառը, որ գործարքը չկայացավ։ Մենք կապ ենք պահպանում «Չելսիի» հետ, նրանք պահպանում են հետաքրքրվածությունը։ Ձմռանը գործարքը կարող է կայանալ»,- Գաֆինի խոսքը մեջբերում է «РБ Спорт»-ը։

Հիշեցնենք, որ Արսեն Զախարյանը «Դինամոյի» համակարգում է 2017 թվականից։ Նա մոսկովյան ակումբի կազմում անցկացրել է 52 խաղ, դարձել 13 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։ 19-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 15 միլիոն եվրո:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա