Logo

Dior նորաձևության տունը ներողություն է խնդրել Չինաստանից

Հեղինակ
tigran5
00:00 / 24.11.2021ՍՊՈՐՏ
1759624288 80 44 709 398 1920x0 80 0 0 676a3b51ba34cac1db38eb908593036d - Dior նորաձևության տունը ներողություն է խնդրել Չինաստանից

Ֆրանսիական նորաձևության Christian Dior տունը հայտարարել է, որ «հարգում է չին ժողովրդի զգացմունքները» այն բանից հետո, երբ Շանհայում Dior ցուցահանդեսում ցուցադրված լուսանկարներից մեկը վրդովմունք է առաջացրել չինացիների շրջանում:

Ավելի վաղ Շանհայում բացվել էր Christian Dior-ի Lady Dior անվանումով ցուցահանդեսը, որի շրջանակներում կազմակերպվել էր լուսանկարչական ցուցահանդես: Լուսանկարներից մեկը պայուսակը ձեռքին ասիացի աղջկա դիմանկարն էր, որն առաջացրել էր չինացիների վրդովմունքը: Չինացիների կարծիքով՝ լուսանկարը չինուհիներին «վատ լույսի տակ» է ներկայացրել:

Երբ լուսանկարի հանրային քննադատությունը հայտնվել է համացանցում, Dior-ը «անմիջապես մեծ նշանակություն է տվել դրան և անմիջապես ջնջել լուսանկարը Dior-ի պաշտոնական կայքից և հանել ցուցահանդեսից:

«Dior-ը, ինչպես միշտ, հարգում է չինացիների զգացմունքները, խստորեն հետևում է չինական օրենսդրությանը և աշխատում է համապատասխան գերատեսչությունների հետ՝ վերանայելու և հաստատելու բոլոր հրապարակային ցուցադրված աշխատանքները», – նշվում է հաղորդագրությունում:

Անցյալ շաբաթ Beijing Daily-ի չինական հրատարակությունը հրապարակեց հոդված՝ «Ահա թե ինչպիսին են չինուհիները. Արևմտյան շքեղ ապրանքանիշերը վերադարձել են հին…» վերնագրով հոդված: «Լուսանկարում պատկերված է մի մոդել՝ փոքրիկ կծկված աչքերով, կապտասև ստվերներով, մռայլ պեպենավոր դեմքով, յուղոտ մազերով և դեռ Ցին դինաստիայի հագուստով»,–գրում է թերթը։

China Women’s News-ը լուսանկարի վերաբերյալ իր հոդվածում գրել է, որ ցուցահանդեսը ևս մեկ անգամ ցուցադրել է «արևմտյան որոշ ապրանքանիշերի գեղագիտական ​​ու մշակութային ամբարտավանություն և նախապաշարմունք» և ունի «չինական մշակույթը խեղաթյուրելու» մտադրություն:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա