Logo

Դիտել հուլիսին կինոթատրոնում

Հեղինակ
Մարիամ Սուքիասյան
00:00 / 25.06.2019Կինո
dead anatomy1 videoSixteenByNine3000 v2 - Դիտել հուլիսին կինոթատրոնում

Մակաբույծը/Паразиты/Gisaengchung

ռեժ.՝Պոն Ջուն-խո
դերերում՝Սոն Կան-խո, Լի Սո-գյուն ևն

Կաննի 72-րդ կինոփառատոնի հաղթող այս ֆիլմը  Պոն Ջուն-խոյի՝ վերջին 10 տարիների ընթացքում նկարահանած առաջին կորեերեն ֆիլմն է: Ֆիլմը սոցիալական խնդիրների և դրանց հետևանքների մասին է: Գլխավոր հերոսը մի աղքատ տղա է, որը ճակատագրի բերումով ընկնում է հարուստների աշխարհ և նրանց նիստուկացով շարժվելու համար գնում է անմտածված քայլերի: Ֆիլմում ռեժիսորը շեշտադրել է այնպիսի հարցեր, որոնք ակտուալ են բոլոր ազգերի համար:

Հուլիսի 11 (18?)-ից ֆիլմը կարող եք դիտել մեծ էկրանին:

Խաբելու արվեստը/Искусство обмана/Lying and Stealing

ռեժ.՝Մեթ Ասելթոն
դերերում՝Թեո Ջեյմս, Էմիլի Ռատայկովսկի ևն

Իվանը և Էլիսը սիրում են փողը և սիրում են ռիսկի դիմել: Էլիսը մոդել է և ունի ինտելեկտի շատ բարձր գործակից, իսկ Իվանը սիրում է գողություն անել: Այս երկուսն ասես մեկը մյուսի համար ստեղծված լինեն, բայց ոչ ոք չի կարող վստահաբար ասել՝ նրանք իրոք անտարբեր չեն մեկը մյուսի նկատմամբ, թե պարզապես դերասանություն են անում, որ կյանքի կոչեն մի շատ հզոր խաբեություն:

Հուլիսի 18-ից ֆիլմը կարող եք դիտել մեծ էկրանին:

Առյուծ արքան/Король Лев /The Lion King

ռեժ.՝Ջոն Ֆավրո
դերերում՝Դոնալդ Գլովեր, Ջեյմս Էռլ Ջոնս ևն

Մեր մանկության թերևս ամենագեղեցիկ և սիրված մուլտֆիլմերից մեկն էկրանավորվել է և խոստանում է չհիասթափեցնել իր հանդիսատեսին:
Բոլորին էլ ծանոթ է փոքրիկ Սիմբայի պատմությունը, որը մանկուց երազել է, սիրահարվել, բացահայտել ինքն իրեն և իր կարողությունները, սխալվել և այդ սխալներից դասեր քաղել, ինչպես նաև ճիշտ ընտրություն կատարել:

Հուլիսի 18-ից ֆիլմը կարող եք դիտել մեծ էկրանին:

Արևադարձ/Солнцестояние/Midsommar

ռեժ.՝Արի Ասթեր
դերերում՝Ֆլորենս Փյու, Ջեք Ռեյնոր ևն

Արևադարձի օր, Շվեդիա: Անտրոպոլոգների մի խումբ ուղևորվում է շվեդական մի կորած գյուղ, որտեղ տեղացիները պատրաստվում են հատուկ ծիսակարգի: Այդ ծիսակարգն իրականացվում է ամեն 90 տարին մեկ, և այս անգամ երիտասարդներին «բախտ է վիճակվում» մասնակցել տոնախմբությանը: Առաջին հայացքից անմեղ թվացող այս առիթն իրականում ամենասարսափելի մղձավանջն է, և հերոսները շատ շուտով գլխի են ընկնում այդ մասին:

Հուլիսի 18-ից ֆիլմը կարող եք դիտել մեծ էկրանին:

Մինչ հանդիպում/До скорой встречи/See You Soon

ռեժ.՝Դեյվիդ Մահմուդի
դերերում՝Լիամ Մաքինթայր, Եվգենիյա Տանաևա ևն

Ֆուտբոլի առաջնության նախօրեին ֆուտբոլի աստղը լուրջ վնասվածք է ստանում, որը մեծ, շատ մեծ հարցականի տակ է դնում նրա կարիերան: Հուսահատ տղան ճանապարհորդության է գնում, որ հեռու փախչի այդ անցանկալի իրականությունից և վերագտնի ինքն իրեն: Այստեղ նա մի աղջկա է հանդիպում, որը տակնուվրա է անում նրա կյանքը, նորից հույս սերմանում և ստիպում լավատես լինել:

Հուլիսի 25-ից ֆիլմը կարող եք դիտել մեծ էկրանին:

Վիդոկ։ Ուրվականների որսորդը/Видок: Охотник на призраков/L’Empereur de Paris

ռեժ.՝Ժան-Ֆրանսուա Ռիշե
դերերում՝Վենսան Կասել, Օլգա Կուրիլենկո ևն

Այս ֆիլմը 19-րդ դարի հայտնի ֆրանսիացի հանցագործ Էժեն Ֆրանսուա Վիդոկի մասին է, որն անընդհատ փոխում էր մասնագիտությունները և բնակության վայրերը: Ավելի ուշ, սակայն, նա դառնում է Ազգային անվտանգության վարչության պետ, և քաջատեղյակ լինելով հանցագործ աշխարհի անցուդարձին, օգնում է մաքրել Փարիզի փողոցները հանցագործներից: Վիդոկը հռչակվում է դարի ամենահմուտ հետախույզ:

Հուլիսի 25-ից ֆիլմը կարող եք դիտել մեծ էկրանին:

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա