Logo

Դիտել մարտին կինոթատրոնում [մաս 2]

Հեղինակ
Մարիամ Սուքիասյան
00:00 / 25.02.2019Կինո
ասդադ - Դիտել մարտին կինոթատրոնում [մաս 2]

Կինոսերները ցնծում եմ, քանի որ տարին խոստանում է լավ և որակյալ  ֆիլմերով հարուստ լինել:

Առաջարկում ենք ծանոթանալ մարտ ամսին ցուցադրվող ֆիլմերից մի քանիսին:

Ջնջված ինքնություն/Стёртая личность/Boy Erased

ռեժ.՝ Ջոել Էդգերթոն
դերերում՝ Նիկոլ Քիդման, Լուկաս Հեջես ևն

Այս ֆիլմը բարդ ընտրության մասին է, այս ֆիլմը սեփական «ես»-ից ամաչելու և վախենալու մասին է, այս ֆիլմը ներքին կասկածների և հավերժական հարցերի մասին է. ո՞վ եմ ես հարցնում է գլխավոր հերոսը…

Նա քահանայի տղա է, որը մեծացել է շատ կոնսերվատիվ ընտանիքում և դաստիարակվել է այդ տեսակ ընտանիքին հատուկ նիստուկացով: Նա գիտի, որ այն, ինչ զգում է արգելված է հասարակության և ընտանիքի կողմից; այն, ինչ նա զգում է չի «խոսում» նրա ընտանիքի գաղափարախոսության հետ: Տղան համասեռական է. այս լուրը ցնցում է ծնողներին, որոնք արդեն պատկերացնում էին իրենց զավակի ապագան: Վերջիններս ստիպում են տղային «բուժվել», կարծելով, որ այսպես հարցին լուծում կտան, իսկ տղան էլ համաձայնվում է հանուն ընտանիքի, հանուն հարազատների, ընկերների և հանուն հավատքի ու հասարակության մեջիր դերի…

Ֆիլմը մարտի 21-ից կարող եք դիտել մեծ էկրանին:

Քողարկված փլեյբոյը/Плейбой под прикрытием/Nicky Larson et le parfum de Cupidon

 

ռեժ.՝Ֆիլիպ Լաշո
դերերում՝Ֆիլիպ Լաշո, Էլոդի Ֆոնտան ևն

Իսկ դուք ինչի՞ եք պատրաստ հանուն օծանելիքի, որի օգնությամբ կարող եք գերել ցանկացածի սիրտը…
Ահա այս հարցին փորձում է պատասխանել դետեկտիվ Նիկի Լարսոնը, որին հանձնարարված է գտնել այն օծանելիքը, որի միջոցով ցանկացած մարդ հնարավորություն կունենա գրավել հակառակ սեռի ուշադրությունը:

Ֆիլմը մարտի 28-ից կարող եք դիտել մեծ էկրանին:

Դամբո/Дамбо/Dumbo

ռեժ.՝Թիմ Բարթոն
դերերում՝ԱլանԱրկին, Եվա Գրին, Քոլին Ֆարել, Դենի Դե
  Վիտո

Ֆիլմի իրադարձությունները զարգանում են մի նորածին փղիկի՝Դամբոյի շուրջ: Կրկեսի տնօրենը Դամբոյին խնամակալության է տալիս կրկեսի նախկինում հայտնի աստղ Հոլթին և նրա երեխաներին՝ Միլիին ու Ջոյին: Դամբոն, սակայն հասարակ փղիկ չէ, նա մեծ ականջներ ունի, որոնց օգնությամբ կարողանում է թռչել: Երբ տնօրենն իմանում է փոքրիկի արտասովոր ունակությունների մասին, որոշում է օգտվել դրանցից և փղիկին սեփական նպատակները կյանքի կոչելու համար օգտագործել:

Ֆիլմը մարտի 28-ից կարող եք դիտել մեծ էկրանին:

Ծովափնյա պարապը/Пляжный бездельник/The Beach Bum

ռեժ.՝Հարմոնի Կորին
դերերում՝Մեթյու ՄաքՔոնահի, Սնուփ Դոգ ևն

Անկրկնելի Մեթյու ՄաքՔոնահիին այս անգամ տեսնում ենք թմրամոլի կերպարում, սակայն սա առաջին անգամը չէ, ինչևէ: Գլխավոր հերոսը լուրջ ալկոհոլային և թմրանյութային կախվածություն ունի, և բացի այդ միշտ անախորժություններ է ունենում: Բացի այդ նա բանաստեղծությունների ժողավածու է գրում, սակայն ոչ մի կերպ այն չի կարողանում ավարտել: Օրեցօր նա ավելի ու ավելի շատ է խորասուզվում թմրանյութերի աշխարհ:

Ֆիլմը մարտի 28-ից կարող եք դիտել մեծ էկրանին:

Մենք/Мы/Us

ռեժ.՝Ջորդան Փիլ
դերերում՝Էլիզաբեթ Մոս, Լյուպիտա Նիոնգո ևն

Սարսափ ժանրի ֆիլմ հին ու բարի կանխատեսելի սյուժեով: Այս անգամ ֆիլմի կենտրոնում է ամուսնական մի զույգ, որը երեխաների և ընկերների հետ ուղևորվում է քաղաքից դուրս հանգստանալու, սակայն ինչպես սովորաբար լինում է սարսափ ժանրի ֆիլմերում, նրանց հանգիստը վերածվում է իսկական մղձավանջի:

Ֆիլմը մարտի 28-ից կարող եք դիտել մեծ էկրանին:

տես նաև՝ Դիտել մարտին կինոթատրոնում [մաս 1]

 

Ցանկը տրամադրել է Cinema Star-ը


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա