Logo

Դիտել մայիսին կինոթատրոնում

Հեղինակ
Մարիամ Սուքիասյան
00:00 / 19.04.2019Կինո
Բացառիկ
ոռո - Դիտել մայիսին կինոթատրոնում

Առաջարկում ենք ծանոթանալ մայիսին Սինեմա Սթարում ցուցադրվող ֆիլմերի ցանկին:

Նրանց բաժանում է հինգ քայլ/В метре друг от друга/Five Feet Apart

ռեժ.՝ Ջասթին Բալդոնի
դերերում՝Հեյլի Լու Ռիչարդսոն, Քոուլ Սփրոուս ևն

Ֆիլմ անկեղծ զգացմունքների և դրանց ուժի մասին: Ֆիլմի հերոսներ Սթելլան և Ուիլը միևնույն հիվանդությամբ են տառապում և նրանց հակացուցված է դիպչել միմյանց, քանի որ վարակվելու դեպքում նրանց վիճակը կվատթարանա: Նրանց միջև հեռավորություն է, սակայն իրական սերը չունի ոչ մի սահման և իրական զգացմունքները դժվար է փակի տակ պահել, այնպես չէ՞:

Ֆիլմը մայիսի 1-ից կարող եք դիտել մեծ էկրանին:

Անհույս խաբեբաները/Отпетые мошенницы/The Hustle

ռեժ.՝Քրիս Էդիսոն
դերերում՝ Էն Հեթուեյ, Ռեբել Ուիլսոն ևն

Ֆիլմի հերոսուհիների համար չկա ավելի կարևոր բան, քան փորձառու խաբեբա դառնալն է, և նրանք ոչ մի վայրկյան չեն կասկածում սեփական կարողությունների վրա: Նրանք գեղեցիկ են, ինքնավստահ, սեքսուալ և բացի դրանից կարող են շատ արտիստիկ արտասվել, իսկ տղամարդիկ, որպես կանոն, չեն կարող անտարբեր անցնել կանացի արցունքների կողքով:

Ֆիլմը մայիսի 9-ից կարող եք դիտել մեծ էկրանին:

Մումբայ հյուրանոց. Դիմակայություն/Отель Мумбаи: Противостояние/Hotel Mumbai

ռեժ.՝Էնթոնի Մարաս
դերերում՝Արմի Համեր, Դև Պատել ևն

Իրական դեպքերի հիման վրա էկրանավորված այս ֆիլմը պատմում է Հնդկաստանի ամենախոշոր քաղաքներից մեկում՝ Մումբայում 2008 թ. տեղի ունեցած ահաբեկչությունների մասին: Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում մի շատ շքեղ հյուրանոցում, որտեղ շատ շուտով խառնակություններ են կատարվում: Կյանքի և մահվան պայքարը տևում է երեք օր, և այս երեք օրվա ընթացքում հերոսներն իսկական մղձավանջի միջով են անցնում:

Ֆիլմը մայիսի 9-ից կարող եք դիտել մեծ էկրանին:

Եղբայրություն/Братство

ռեժ.՝ Պավել Լունգին
դերերում՝Կիրիլ Պիրոգով, Յան Ցապնիկ ևն 

Ֆիլմի իրադարձությունները հանդիսատեսին տեղափոխում են 1988 թ., երբ խորհրդային զերքերը դուրս են բերվում Աֆղանստանից և գործողությունների համար ընտրվում է Սալանգ լեռնանցքը, սակայն իրավիճակը բարդանում է, երբ աֆղանները գերի են վերցնում ռազմական օդաչուներից մեկին: Թվում էր, թե հակառակորդները կարող են վերջ դնել այդ քաոսին, բայց արի ու տես որ իրավիճակը նորից սրվում է:
Զինվորների համար, սակայն չկա ավելի կարևոր բան քան միմյանց օգնելն ու թիկունքին կանգնելն է:

Ֆիլմը մայիսի 10-ից կարող եք դիտել մեծ էկրանին:

Ջոն Ուիք 3/ Джон Уик 3/John Wick: Chapter 3 – Parabellum

ռեժ.՝Չադ Ստահելսկի
դերերում՝ Կիանու Ռիվզ, Ասիա Դիլոն ևն

Ինչպես նախորդ երկու Ֆիլմերում, այս մեկում էլ իրադարձությունները զարգանում են Ջոն Ուիքի շուրջ, սակայն այս անգամ Ջոնը լուրջ խնդիրներ ունի և նրա համար 14 000 000 դոլարի փոխհատուցում է նշանակված: Ո՞վ կհրաժարվի նման առաջարկից: Իսկական գիտակներ անգութ մարդասպանները գործի են անցնում:

Ջոնը ստիպված է լինելու լուրջ փորձությունների միջով անցնել:

Ֆիլմը մայիսի 16-ից կարող եք դիտել մեծ էկրանին:

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա