Logo

Դիվոկ Օրիգին՝ «Միլանի» ֆուտբոլիստ

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
18:38 / 05.07.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
null

«Լիվերպուլից» ազատ գործակալի կարգավիճակով հեռացած Դիվոկ Օրիգին պայմանագիր է կնքել «Միլանի» հետ՝ հաղորդում է «ռոսոներիների» պաշտոնական կայքը:

27-ամյա բելգիացի կենտրոնական հարձակվողն ու իտալական ակումբը կնքել են 4 տարվա պայմանագիր, որի ժամկետը կգործի մինչև 2026 թվականի հունիսի 30-ը:

Օրիգին Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստ է, նորամուտն ընտրանու կազմում նշել է 2014 թվականին, անցկացրել է 32 խաղ, խփել 3 գոլ:

Ավարտված մրցաշրջանում ֆուտբոլիստն ակումբային մակարդակում անցկացրել է 18 խաղ, խփել է 6 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա