Logo

Դիոգո Ֆիգերեդոն համալրեց «500-ի ակումբի» շարքերը

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
00:00 / 30.09.2021Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
Screenshot 1 89 - Դիոգո Ֆիգերեդոն համալրեց «500-ի ակումբի» շարքերը

«Սևանի»  պորտուգալացի 20-ամյա դարպասապահ Դիոգո Ֆիգերեդոն կամ պարզապես Դիդին իրապես դարձել է հոբելյանական առաջնության իսկական հայտնությունը: Հուսալի խաղով աչքի ընկնող Ֆիգերեդոն շարունակում է մնալ ընթացիկ առաջնությունում գոլ բաց չթողած միակ դարպասապահը:

Առաջնության 8-րդ տուրում էլ նա հաջողությամբ դիմագրավեց «Արարատ-Արմենիայի»  գրոհներին, որն առաջնության նախորդ 7 հանդիպումներում 21 գոլ էր խփել: Սակայն Ֆիգերեդոյի դարպասը խոցել առաջատարին այդպես էլ չհաջողվեց:

Այսպիսով, արդեն 6-րդ անընդմեջ խաղում Դիոգո Ֆիգերեդոն սեփական դարպասն անառիկ պահեց: Այլ կերպ ասած, նա 540 րոպե շարունակ գոլ բաց չի թողել: «Սևանի» դարպասապահն ընդգրկվեց դարպասապահների խորհրդանշական «500-ի ակումբի» կազմում՝ միանգամից տեղ զբաղեցնելով 20-րդ հորիզոնականում:

«500-ի ակումբում» ընդգրկված են այն դարպասապահները, որոնց հաջողվել է ՀՀ առաջնություններում անցկացրած հանդիպումներում դարպասն անընդմեջ 500 և ավելի րոպե անառիկ պահել: Յուրօրինակ ռեկորդակիրը «Շիրակի» նախկին դարպասապահ Ռայմոնդ Զադուրյանն է, որը 2002թ. առաջնությունում դարպասն անընդմեջ 755 րոպե անառիկ է պահել:

Իհարկե, դժվար է գուշակել, թե արդյոք Ֆիգերեդոյին կհաջողվի՞ գերազանցել Զադուրյանի ռեկորդային ցուցանիշը: Դրա համար նրան անհրաժեշտ կլինի առաջնության առաջիկա 3 հանդիպումներում դարպասն անառիկ պահել առնվազն 216 րոպե շարունակ:

figeredo 4 960x640 - Դիոգո Ֆիգերեդոն համալրեց «500-ի ակումբի» շարքերը

Ընթացիկ առաջնությունում պորտուգալացի դարպասապահն արդեն 2 ռեկորդային ցուցանիշ է գերազանցել, որոնց մասին տեղեկացրել ենք ֆուտբոլասերներին:

Հիշեցնենք, որ 20-ամյա Ֆիգերեդոն գերազանցել էր Անատոլի Այվազովի տարիքային ռեկորդը: Վերջինս 2016թ. 20 տարեկանում պաշտպանելով «Շիրակի» դարպասը, 259 րոպե շարունակ առաջնությունում գոլ բաց չէր թողել, ինչը լավագույն արդյունքն էր այդ տարիքի այլազգի դարպասապահների մեջ:

Շարունակելով անառիկ խաղերի շարքը, հետագայում Ֆիգերեդոն նոր ռեկորդ էր սահմանել ՀՀ առաջնություններում հանդես եկած  20-ամյա դարպասապահների մեջ՝ գերազանցելով «Փյունիկի» նախկին դարպասապահ Արսեն Պետրոսյանի ռեկորդային ցուցանիշը: Վերջինս 2011թ. առաջնությունում 20 տարեկանում դարպասը 405 րոպե շարունակ անառիկ էր պահել:

Դիոգո Ֆիգերեդոն  «500-ի ակումբում» ընդգրկված 19-րդ դարպասապահն է: Այլազգի դարպասապահներից դարպասն անընդմեջ անառիկ պահած րոպեների քանակով առայժմ Ֆիգերեդոյին գերազանցում են միայն Օգնյեն Չանչարևիչն (594) ու Վսևոլոդ Երմակովը (566): «500-ի ակումբում» նրանց շրջանցելու համար Ֆիգերեդոյին բավարար է «Նոայի» հետ կայանալիք առաջիկա խաղում 55 րոպե դարպասն անառիկ պահել:

VNews.am-ը ներկայացնում է «500-ի ակումբում» ընդգրկված դարպասապահների ցուցանիշները:

Դարպասապահներ Ակումբ Րոպե Ժամանակահատված
1.Ռայմոնդ Զադուրյան «Շիրակ» 755 04.07.2002-30.09.2002
2.Ֆելիքս Հակոբյան «Միկա» 733 04.11.2007-12.06.2008
3.Էդիկ Երիցյան «Արարատ», «Գանձասար» 704 24.09.2006-19.05.2007
4.Արթուր Հովհաննիսյան «Շիրակ» 681 10.04.1992-25.05.1992
5.Արթուր Հովհաննիսյան «Շիրակ» 644 07.08.1997-26.09.1997
6.Գրիգոր Մելիքսեթյան «Փյունիկ» 600 19.11.2008-13.05.2009
7.Էդիկ Երիցյան «Կոտայք» 599 17.08.1996-29.09.1996
8.Արմեն Ավագյան «Փյունիկ» 595 15.08.1996-14.10.1996
9.Օգնեն Չանչարևիչ «Ալաշկերտ» 594 30.09.2018-28.11.2018
10.Գառնիկ Հովհաննիսյան «Միկա» 590 11.06.2005-18.07.2005
11.Նիկոլայ Սարգսյան «Գանձասար», «Արարատ» 585 15.10.2006-01.09.2007
12.Ստեփան Ղազարյան «Արարատ» 580 14.09.2013-09.11.2013
13.Գարեգին Նաջարյան «Բանանց» 576 09.04.1992-10.05.1992
14.Արսեն Բեգլարյան «Գանձասար», «Ուլիս» 568 18.05.2014-13.09.2014
15.Վսևոլոդ Երմակով «Արարատ» 566 27.11.2020-07.04.2021
16.Տիգրան Ասլանյան «Էրեբունի» 555 09.11.1998-26.07.1999
17.Հարություն Աբրահամյան «Արարատ» 553 17.10.1992-20.05.1993
18.Արթուր Ավագյան ՀՄԸՄ 552 05.11.1992-28.08.1993
19.Ֆելիքս Հակոբյան «Միկա» 541 22.06.2003-02.08.2003
20.Դիոգո Ֆիգերեդո «Սևան» 540 13.08.2021-29.09.2021
21.Արսեն Բեգլարյան «Ալաշկերտ» 536 04.03.2017-28.05.2017
22.Դմիտրի Աբակումով «Արարատ-Արմենիա» 533 01.09.2018-31.10.2018
23.Սաուլյուս Կլևինսկաս «Միկա» 532 02.04.2010-15.05.2010
24.Արմեն Հովհաննիսյան «Կոտայք» 530 17.03.1996-09.05.1996
25.Վլադիմիր Մալկով «Ուլիս» 530 17.04.2010-06.06.2010
26.Հարություն Աբրահամյան «Երևան», «Արարատ» 526 09.11.1998-07.04.1999
27.Արթուր Հովհաննիսյան «Շիրակ» 520 17.10.1998-19.05.1993
28.Արթուր Հովհաննիսյան «Շիրակ» 520 30.04.2000-13.06.2000
29.Գևորգ Կասպարով «Ուլիս» 507 25.10.2008-01.08.2009
30.Ստեփան Ղազարյան «Արարատ» 507 08.03.2014-19.04.2014

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա