Logo

Ջոկովիչի եղբայրը դիմել է Կիրյոսին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
15:22 / 01.04.2022ՍՊՈՐՏ
Ջորջե Ջոկովիչ-Նիկ Կիրյոս

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 20-ակի հաղթող և աշխարհի 1-ին ռակետ Նովակ Ջոկովիչի եղբայրը՝ Ջորջե Ջոկովիչը, դիմել է ավստրալացի թենիսիստ Նիկ Կիրյոսին։

Ջորջեն շնորհակալություն է հայտնել Կիրյոսին Նովակին աջակցելու համար և ավստրալացուն հրավիրել է Բելգրադում կայանալիք մրցաշարին:

«Ես կցանկանայի Նիկ Կիրյոսին հրավիրել Բելգրադ և շնորհակալություն հայտնել Նովակին, Բելգրադին և Սերբիային աջակցելու համար:

Նիկը երբեք չի ամաչում արտահայտությունների հարցում և միշտ կասի իր կարծիքը, ինչպիսին էլ այն լինի։

Բայց առաջին հերթին նա լուրջ մարզիկ ու թենիսիստ է։ Հուսով եմ, որ նա կգա Սերբիայի բաց առաջնությանը, քանի դեռ չի ավարտել կարիերան»,- Ջորջե Ջոկովիչի խոսքն է մեջբերում First Sportz-ը։

Հիշեցնենք՝ Կիրյոսը հանդես է եկել ի պաշտպանություն Ջոկովիչի, որին թույլ չեն տվել մասնակցել Ավստրալիայի բաց առաջնությանը կորոնավիրուսի դեմ չպատվաստվելու պատճառով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա