Logo

Ջոկովիչը կարող է դատապարտվել երեք տարվա ազատազրկման

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
12:10 / 12.01.2022ՍՊՈՐՏ

«Մեծ սաղավարտի» 20-ակի չեմպիոն, աշխարհի առաջին ռակետ սերբ Նովակ Ջոկովիչը կարող է երեք տարվա ազատազրկման ենթարկվել Սերբիայում հակահամաճարակային կանոնները խախտելու համար։ Տեղեկությունը հայտնում է լրագրող Քարեն Սվինին իր թվիթերյան էջում՝ հրապարակելով համապատասխան փաստաթղթի հղումը:

Ջոկովիչն ավելի վաղ խոստովանել էր, որ գիտեր իր՝ կորոնավիրուսի դրական թեստի մասին, երբ դեկտեմբերին Բելգրադում հանդիպեց լրագրողների հետ: Սերբիայում հակահամաճարակային կանոնները խախտող անձի համար առավելագույն պատիժը երեք տարի ազատազրկումն է։ Նովակը լրագրողներին չի ասել, որ վարակված է, և առանց դիմակի ֆոտոսեսիա է անցկացրել։

Նովակ Ջոկովիչն այժմ Մելբուռնում նախապատրաստվում է Ավստրալիայի բաց առաջնությանը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա