Logo

Դմիտրի Գունկո. «Կարծում եմ՝ «Շիրակի» դեմ խաղի արդյունքն օրինաչափ է»

01:27 / 14.05.2023Ֆուտբոլ
null

Fastex Հայաստանի գավաթի խաղարկության նորընծա հաղթող Երևանի «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն ամփոփել է «Շիրակի» հետ եզրափակիչ հանդիպումը:

Հիշեցնենք, որ «Ուրարտուն»  Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում 2-1 հաշվով հաղթել էր Գյումրիի «Շիրակին» ու  պատմության մեջ չորրորդ անգամ դարձել Հայաստանի գավաթակիր:

Հանդիպման առաջին րոպեին հաշիվը բացել էր «Ուրարտուի» ռուս կիապաշտպան Դավիթ Խուրցիձեն: 5 րոպե անց հավասարակշռությունը վերականգնել էր «Շիրակի» կոտդիվուարցի հարձակվող Մուսա Բակայոկոն: 75-րդ րոպեին վերջինս երկրորդ դեղին քարտն էր ստացել ու հեռացվել՝ գյումրեցիներին թողնելով 10 խաղացողով: 85-րդ րոպեին տպավորիչ հարվածով հաղթական գոլը խփել էր փոխարինման մտած կիսապաշտպան Կարեն Մելքոնյանը:

Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմը պատվավոր մրցանակի համար պայքարը սկսել էր քառորդ եզրափակիչից, որտեղ  4-0 հաշվով պարտության էր մատնել «Արարատ-Արմենիային»: Կիսաեզրափակիչում «Ուրարտուն» միևնույն հաշվով հաղթել էր Կապանի «Գանձասարին»:

Ֆոտո, տեսանյութ՝ «Ուրարտուի» մամուլի ծառայության

Fastex Հայաստանի գավաթ. Մրցանակաբաշխության արարողությունը

Fastex Հայաստանի գավաթ. «Շիրակ» - «Ուրարտու» խաղը՝ VNews-ի ֆոտոշարքում

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա