Մոսկովյան բորսայում դոլարի փոխարժեքը, Մոսկվայի ժամանակով ժամը 10:16-ի դրությամբ, նվազել է 1,42 ռուբլով կամ 2,75%-ով՝ հասնելով 50,3775 ռուբլու, գում է rbc.ru-ն։
ԱՄՆ արժույթը 2015 թվականի մայիսի 27-ից ի վեր առաջին անգամ վաճառվում է 51 ռուբլուց ցածր գնով:
Միևնույն ժամանակ, եվրոյի փոխարժեքը նվազել է մինչև 52,08₽՝ 1,75 ռուբլով կամ 3,21%-ով: Եվրոյի փոխարժեքը Մոսկվայի բորսայում 53 ռուբլու նիշից ցածր է 2015 թվականի ապրիլի 16-ից ի վեր առաջին անգամ։
Ռուսական արժույթն ամրապնդվում է նավթի շուկայում «ռալիի», ինչպես նաև G7-ի որոշման ֆոնին պատժամիջոցների մտավախության ուժեղացման պատճառով՝ մշակելու Ռուսաստանից նավթի մատակարարումների գնային սահմանափակումների ներդրման և ռուսական ոսկու ԱՄՆ մատակարարման արգելքի հարցը։