Logo

Դոնարուման՝ Նավասի հետ մրցակցության մասին. «Կարծում եմ՝ հաջորդ մրցաշրջանն այլ կլինի»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
23:25 / 13.05.2022ՍՊՈՐՏ
null

Ջանլուիջի Դոնարուման կարծում է, որ հաջորդ մրցաշրջանում Կեյլոր Նավասի հետ մրցակցությունն այլ է լինելու։ Իտալացի դարպասապահն այս մրցաշրջանում ՊՍԺ-ի կազմում 16 խաղի է մասնակցել, իսկ կոստառիկացին՝ 20։

«Կեյլորի հետ լավ հարաբերություններ եմ պահպանում, և երկուսս էլ հասկանում ենք իրավիճակը, բայց այնքան էլ հեշտ չէ։ Մենք անհրաժեշտ կերպով իրավիճակից գլուխ ենք հանել կոլեկտիվի ներսում ու միմյանց միջև։

Կարծում եմ, որ հաջորդ մրցաշրջանն այլ կլինի, քանի որ ակումբն ընտրություն կկատարի»,- ասել է Դոնարուման, որի խոսքն է մեջբերում AFP-ը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա