Logo

Ընդհատվել է Լուկա Դոնչիչի հաղթական շարքը Եվրոպայի առաջնություններում

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
12:57 / 05.09.2022Բասկետբոլ
Լուկա Դոնչիչ-ԵԱ

Շարունակվում է բասկետբոլի Եվրոպայի առաջնությունը՝ Եվրոբասկետը: Աշխարհամասի գործող չեմպիոն Սլովենիայի հավաքականը սեպտեմբերի 4-ին 93-97 հաշվով պարտվել է Բոսնիա և Հերցեգովինայի թիմին:

Այս պարտությունն ընդհատել է սլովենացիների առաջատար, ամերիկյան «Դալաս Մավերիքսի» բասկետբոլիստ Լուկա Դոնչիչի հաղթական շարքը Եվրոպայի առաջնություններում, հայտնում է լրագրող Թիմ Մաքմենը:

NBA-ի 23-ամյա աստղի հետ Սլովենիայի հավաքականը հաղթել էր Եվրոպայի առաջնություններում անցկացրած նախորդ 11 խաղերում:

Բոսնիա և Հերցեգովինայի դեմ խաղում Դոնչիչը վաստակել է 16 միավոր, տիրել է 8 անդրադարձի, կատարել 8 արդյունավետ փոխանցում:

Հիշեցնենք, որ Սլովենիայի հավաքականը Եվրոբասկետում անցկացրած 3 խաղից հետո 5 միավորով 3-րդն է B խմբում (6 թիմերի պայքարում):

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա