Logo

Դոնչիչը՝ «Դալասի» անելիքների մասին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
14:03 / 27.05.2022Բասկետբոլ
Դալաս Մավերիքս- Լուկա Դոնչիչ

«Դալաս Մավերիքսի» պաշտպան Լուկա Դոնչիչը խոսել է իր թիմի անելիքների մասին:

«Կարծում եմ, որ պետք է աշխատել պաշտպանության վրա: Անկեղծ ասած՝ ես հսկայական քայլ եմ արել այս հարցում, բայց դեռ բարելավվելու տեղ կա։ Կարծում եմ՝ սա այն բաղադրիչն է, որ կարող է ցանկացած թիմի նոր մակարդակի բարձրացնել։

Մենք պետք է սովորենք լինել  չեմպիոնական թիմ, ինչպիսին «Ուորիորզն» է, որը հիանալի խաղաց եզրափակիչ սերիայի բոլոր խաղերում»,- ակումբի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ասել է Դոնչիչը մամուլի ասուլիսի ժամանակ։

Հիշեցնենք՝ NBA-ի Արևմտյան կոնֆերենցիայի եզրափակիչ սերիայում «Դալասը» 1:4 հաշվով պարտվել է «Գոլդեն Սթեյթ Ուորիորզին»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա