Logo

«Ռոման» ու «Միլանը» կպայքարեն բրազիլացի կիսապաշտպանի համար

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
00:30 / 24.06.2022ՍՊՈՐՏ
null

«Ասթոն Վիլայի» կիսապաշտպան Դուգլաս Լուիսը «Միլանի» տրանսֆերային թիրախում է: Tuttomercatoweb-ի հաղորդմամբ՝ «ռոսոներիները» 24-ամյա բրազիլացուն դիտարկում են՝ որպես այլընտրանք Ռենատու Սանշեշին:

Պորտուգալացին, համաձայն մի քանի հեղինակավոր լրատվամիջոցների, նախնական պայմանագիր էր համաձայնեցրել միլանյան ակումբի հետ, սակայն մտափոխվել էր ՊՍԺ-ից ստացած առաջարկից հետո:

Դուգլաս Լուիսի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է նաև «Ռոման»: 

Բրազիլացու՝ բիրմինգհեմյան ակումբի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ: 2021/22 մրցաշրջանում «Ասթոն Վիլայի» կազմում Լուիսը մասնակցել է 35 հանդիպման, խփել 2 գոլ ու կատարել 3 արդյունավետ փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա