Logo

Դրական թեստը, հավաքը՝ սահմանափակ մարզումներով, Ստեփան Սարգսյանի մրցաշարի հետաձգումը. Բաղդաղյանը մանրամասնում է

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 09.07.2020Ըմբշամարտ
Բացառիկ
02.12.2019 Greco Roman wrestling armenian championship 46 - Դրական թեստը, հավաքը՝ սահմանափակ մարզումներով, Ստեփան Սարգսյանի մրցաշարի հետաձգումը. Բաղդաղյանը մանրամասնում է
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 03:24

-

-

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը VNews-ին մանրամասներ հայտնեց ազատ ոճի ու հունահռոմեական ոճի հավաքականների առաջիկա հավաքների վերաբերյալ։ Բոլոր մարզիկները հավաքներից առաջ կորոնավիրուսի թեստեր պետք է հանձնեն և միայն պատասխանները ստանալուց հետո սկսեն ուսումնամարզական փակ հավաքը Ծաղկաձորում։

Հուլիսի 8-ից մեկնարկել է ազատ ոճայինները հավաքը, սակայն մի քանի մարզիկ դեռևս չի միացել թիմին։ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն Հովհաննես Մաղաքյանի առաջին թեստը դրական է եղել, իսկ ևս երեք հոգի պետք է նոր թեստ հանձնի, քանի որ նրանք Մաղաքյանի հետ միասին են Վանաձորից ժամանել Երևան։

«Կասկածներ ունեմ, որ Հովհաննեսի մոտ իսկապես կորոնավիրուս է։ Բանն այն է, որ չգիտեինք, որ թեստը պետք է քաղցած հանձնեին ու 3 ժամ ջուր չխմեին հանձնելուց առաջ։ Նրանք երկար ճանապարհ են եկել Վանաձորից ու չիմանալով երևի մի բան կերել են ու ջուր են խմել։ Հնարավոր է, որ դրանից է։ Հուլիսի 9-ին 2-րդ թեստի արդյունքը հայտնի կլինի, եթե բացասական լինի, նա կմիանա թիմին։

1533532177 7074504 - Դրական թեստը, հավաքը՝ սահմանափակ մարզումներով, Ստեփան Սարգսյանի մրցաշարի հետաձգումը. Բաղդաղյանը մանրամասնում է

Հավաքականին չեն կարողացել միանալ Լևան Բերիանիձեն ու Հաջիմուրադ Գացալովը։ Եթե նրանք գան Հայաստան, պետք է 14 օր ինքնամեկուսացման մեջ անցկացնեն, այդ պատճառով մենք իմաստ չենք գտնում նրանց հրավիրելու։ Նրանք այնտեղ արդեն սկսել են մարզումները։ Գացալովը Վլադիկավկազում է մարզվում Օսիայի հավաքականի հետ, իսկ Բերիանիձեն մարզադպրոցի թիմի հետ է պարապում»։

free style wrestling 53 960x592 - Դրական թեստը, հավաքը՝ սահմանափակ մարզումներով, Ստեփան Սարգսյանի մրցաշարի հետաձգումը. Բաղդաղյանը մանրամասնում է

Բաղդադյանը շեշտեց, որ հավաքականների մարզչական շտաբերը դեռևս չեն շտապելու ծանրաբեռնել մարզիկներին ու գորգային մարզումներին այսքան վաղ չեն վերադառնալու, քանի որ շուրջ 4 ամիս ըմբիշները ոչ մի ուսումնամարզական հավաք չեն անցկացրել։

«Մարզումների ժամանակ հիմնականում կատարելու են ֆիզիկական վարժություններ, վազքեր, երկար կրոսեր, խաղային պարապմունքներ են լինելու, աշխատելու ենք մարզիկների ճկունության, վրա՝ պահպանելով պարետատան պահանջները։ Գորգային պարապմունքներ չեն լինելու»։

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) նախնական որոշում է ընդունել քայլ առ քայլ սկսել մրցաշարեր կազմակերպել։ Օլիմպիական խաղերը հետաձգվել էին, այդ պատճառով այս տարի աշխարհի առաջնություն, ըստ ամենայնի, կկայանա։ Այն նախատեսվում է անցկացնել դեկտեմբերին։ Բացի դրանից, կորոնավիրուսի համաճարակի պատճառով հետաձգվել էին Եվրոպայի պատանիների ու երիտասարդների առաջնությունները, հիմա դրանք նախատեսում են անցկացնել հոկտեմբեր ամսին։ Այդուհանդերձ, UWW-ն այս կամ այն մրցաշարի անցկացման մասին հավաքականներին հստակ կտեղեկացնի դրանց մեկնարկից 2 ամիս առաջ։

«Միանշանակ ճիշտ կլինի անցկացնել աշխարհի առաջնություն, քանի որ մեր հավաքականները մոտ 4 ամիս է, ինչ արդեն բարձիթողի վիճակում են։ Իհարկե, մարզիկները անհատական են մարզվել, սակայն հավաքների առաջին օրերին մարզիչները կհասկանան, թե որքանով են մարզիկները պատրաստ։ Մարզումները ցույց կտան, թե տղաները ինչ մարզավիճակում են։ Պլանավորված է օրական մեկ, իսկ մյուս շաբաթվանից արդեն 2 մարզում, քանի որ եթե մարզիկը 4 ամիս հավաքի չի մասնակցել, աբսուրդային վիճակ է ստեղծվում»։

06.09.2019 freestyle wrestling training 24 960x640 - Դրական թեստը, հավաքը՝ սահմանափակ մարզումներով, Ստեփան Սարգսյանի մրցաշարի հետաձգումը. Բաղդաղյանը մանրամասնում է

Բաղդադյանը նաև պատմեց, որ ցանկանում են օգոստոս ամսին անցկացնել Հայաստանի պատանիների ու երիտասարդների առաջնություններ։ Առաջնությունների ձևաչափը, մասնակիցների քանակը առաջիկա օրերին ֆեդերացիան կքննարկի ՀՀ պարետատան ու նախարարության հետ։

«Տարիքային մեր մյուս հավաքականների համար հավաքներ դեռևս պլանավորված չեն։ Օգոստոսին նախատեսում ենք անցկացնել Հայաստանի առաջնություններ՝ պատանիների ու երիտասարդների։ Կան բաներ, որ արդեն պլանավորել ենք, սակայն ամեն ինչ պետք է համաձայնացնենք։ Երևի թե դա պարզ կլինի մյուս շաբաթվա մեջ»։

free style juniors wrestling training 22 960x640 - Դրական թեստը, հավաքը՝ սահմանափակ մարզումներով, Ստեփան Սարգսյանի մրցաշարի հետաձգումը. Բաղդաղյանը մանրամասնում է

Ստեփան Սարգսյանի անվան 25-րդ հոբելյանական մրցաշարը, ամենայն հավանականությամբ, այս տարի չի կայանա, քանի որ աշնանը մարզիկները մրցումային գրաֆիկը շատ ծանրաբեռնված է լինելու։

«Բացի դրանից, մենք այս տարի դեռ պետք է անցկացնենք Հայաստանի մեծահասակների առաջնություններ՝ դրանից ելնելով է շատ հավանական է, որ չի կայանա։ Բայց ամեն ինչ կհստակեցվի օգոստոսի վերջին։ Շատ հավանական է, որ չի լինի, մյուս տարի հույս ունենանք, որ ամեն ինչ բարեհաջող կլինի ու Օլիմպիական տարում կկարողանանք կազմակերպել»։

Wrestling Stepan Sargsyan 131 960x640 - Դրական թեստը, հավաքը՝ սահմանափակ մարզումներով, Ստեփան Սարգսյանի մրցաշարի հետաձգումը. Բաղդաղյանը մանրամասնում է

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա