Logo

Դերասանուհիներ, որոնք այնքան են համապատասխանում դերին, որ թվում է, թե իրենց իրական ալտեր էգոն է

Հեղինակ
Աննա Անտոնյան
17:01 / 06.06.2022Կինո
actress

Որոշ կինոհերոսուհիների խարիզման ու հմայքն այնքան ուժեղ է, որ ընդմիշտ տպավորվում են իրենց կերպարներով և հիշողությունից պարզապես դուրս չեն գալիս։ Շատերն Օդրի Տոտուին դեռ տեսնում են Ամելիի կերպարում, իսկ Էմմա Ուոթսոնը, հավանաբար, մեզ համար հավերժ կմնա որպես Հերմիոնա:

Ներկայացնում ենք կերպարների, որոնց հայտնի դերասանուհիները նվիրվել են ամբողջությամբ, և այդ դերերում նրանց փոխարեն ուրիշին պատկերացնելը պարզապես անհնար է։

Օդրի Տոտու - Ամելի

Օդրի Տոտու - Ամելի

Օդրի Տոտուն լայն ճանաչում ձեռք բերեց 2001 թվականին Ամելի Պուլենի դերը խաղալուց հետո։ Միայնակ մատուցողուհու մասին ռոմանտիկ պատմությունը դարձել է միջազգային հիթ:

Կինոռեժիսոր Ժան Պիեռ Ժոնեն գլխավոր դերակատարի ընտրության հարցում միանշանակ չսխալվեց: Օդրի Տոտուն ստացավ գլխավոր դերը, և այժմ նրա փոխարեն այլ մեկին դժվար է պատկերացնել այդ կերպարում։ Տոտուին հաջողվել է փայլուն կերպով մարմնավորել բարի, հետաքրքրասեր ու միամիտ աղջկա։ Չնայած դերասանուհու կարիերայի բազմաթիվ այլ նշանակալից նախագծերին՝ Ամելիի դերը կարծես նրա խորհրդանիշն է, և դերն այնպես է տպավորվել հեռուստադիտողների հիշողության մեջ, որ, երբ լսում են Օդրի Տոտուի անունը՝ հիշում են Ամելիին:

Անջելինա Ջոլի - Մալեֆիսենթ

Անջելինա Ջոլի - Մալեֆիսենթ

Ջոլին հիասքանչ է բարի փերիի կերպարում, որը հույս է տալիս իր կախարդական աշխարհի բնակիչներին: Սակայն, ոչ պակաս հաճելի է խավարի/չարի դերում, երբ դաժանորեն վրեժխնդիր է լինում իրեն վիրավորողներից:

Մալեֆիսենթն իր խարիզմայով կարող է ստվերել ցանկացած մեկի: Նույնը կարելի է ասել հենց Ջոլիի մասին՝ որտեղ էլ դերասանուհին հայտնվում է, նա գրավում է բոլորի ուշադրությունը։ Ջոլին բազմիցս «սեր է խոստովանել» հերոսուհուն և նրան անվանել իր ալտեր էգոն. «Երբ մայր դարձա, շատ փոխվեցի։ Նույնը տեղի ունեցավ Մալեֆիսենթի դեպքում։ Ես ինձ պատասխանատու էի զգում, ուզում էի ավելի լավը լինել։ Իսկ Մալեֆիսենթն անում է ամեն ինչ»։

Էմմա Ուոթսոն - Հերմիոնա Գրեյնջեր

Էմմա Ուոթսոն - Հերմիոնա Գրեյնջեր

Ուոթսոնը 10 տարի խաղացել է Հերմիոնայի դերը։ Հարցազրույցներից մեկում դերասանուհին ասել է, որ Հարի Փոթերի նկարահանումների ժամանակ ինքն իրեն նույնացրել է իր հերոսուհու հետ։

«Երևի ես երբեք չէի հետաքրքրվի նորաձևությամբ, եթե այս դերն այսքան երկար չխաղայի և «Հերմիոնայի պատճառով» այդքան սահմանափակված չզգայի», - խոստովանել է Էմման:

Նկարահանումների ավարտը դերասանուհուն հնարավորություն է տվել զբաղվել իրենով՝ կտրել մազերը, ներկել եղունգները, արևայրուք ընդունել և հագնվել այնպես, ինչպես կուզի:

Մոնիկա Բելուչի - Մալենա

Մոնիկա Բելուչի - Մալենա

«Մալենա» դրամայում Մոնիկա Բելուչիի հերոսուհին ցանկացած տղամարդու երազանքն է և ցանկացած կնոջ մղձավանջը. նրանով հիանում են և նախանձում։ Իր գեղեցկությամբ ու հպարտությամբ աղջիկը նմանվում է իտալական աստվածուհու։

Մալենան արտաքինից գեղեցիկ է, իսկ ներսից՝ իմաստուն։ Բելուչին կոտրել է կարծրատիպերը և ստեղծել կնոջ խորը կերպար, որը դարձել է հասարակության զոհը և ամեն կերպ փորձում է պահպանել սեփական արժանապատվությունը: Դերասանուհին իրեն համեմատել է Մալենայի հետ՝ պնդելով, որ ինքն ամբողջ կյանքում պայքարել է ազատ և անկախ լինելու համար։

Ֆիլմում Բելուչիի կերպարը քիչ տեքստեր ունի. սա իսկական մարտահրավեր էր դերասանուհու համար։ Նա պետք է համոզվեր, որ կարող է խոսել մարմնի լեզվով։ Եվ նա ինքն իրեն ու մնացածին ապացուցեց, որ դերասանությունը հեռուստադիտողին իմաստը փոխանցելու ունակությունն է ոչ միայն բառերի օգնությամբ։

Հելենա Բոնեմ Քարթեր - Բելատրիքս Լեստրեյնջ

Հելենա Բոնեմ Քարթեր - Բելատրիքս Լեստրեյնջ

Բելատրիքս Լեսթրեյնջը համարվում է դերասանուհու ալտեր էգոն՝ նա գեղեցիկ է, տարօրինակ և յուրահատուկ։

«Կարծում եմ, որ այդ դերը նրան դարձրել է մի փոքր ավելի խենթ և անկայուն, քան պետք է լիներ: Ես ուզում էի, որ Բելատրիքսը լինի աչքի ընկնող, գեղեցիկ և միաժամանակ զզվելի»,- ասել է Հելենա Բոնեմ Քարթերը։

Ջուլյա Ռոբերթս - Վիվիան

Ջուլյա Ռոբերթս - Վիվիան

1990 թվականին կայացավ «Սիրունիկը» ֆիլմի պրեմիերան, քննադատները ֆիլմն այդքան էլ չողջունեցին։ Այն համարվում էր մակերեսային, իսկ գլխավոր դերակատարուհին հեռու էր հոլիվուդյան գեղեցկության չափանիշներից։

Բայց ժամանակն ամեն ինչ դրեց իր տեղը։ Ֆիլմը կուլտային դարձավ Ջուլյա Ռոբերթսի շնորհիվ: Նրա հերոսուհու հմայքն ու խարիզման ոչ ոքի անտարբեր չթողեցին, նրան սիրում է ամբողջ աշխարհը։ Վիվիանը դարձավ Ջուլյա Ռոբերթսի ամենահայտնի դերերից մեկը՝ նրա էկրանային ալտեր էգոն:

Ջենիֆեր Գրեյ - Բեյբի

Ջենիֆեր Գրեյ - Բեյբի

Ջենիֆեր Գրեյը հայտնի դարձավ «Կեղտոտ պարեր» ֆիլմում դերով։ Ֆիլմի թողարկումից 30 տարի անց դերասանուհին իրեն մասամբ նույնացնում է երիտասարդ ռոմանտիկ Բեյբիի հետ, դեռ գնահատում է ֆիլմի ուժը և իր հերոսուհուն:

Լիզա Կուդրոու - Ֆիբի

Լիզա Կուդրոու - Ֆիբի

Այս հերոսուհուն հանդիսատեսն այնքան է սիրում, որ Լիզա Կուդրոուին հաճախ նույնացնում են Ֆիբիի հետ։ Չնայած բոլոր հնարավոր զուգադիպություններին, կար մի բան, որն ի սկզբանե բացակայում էր դերասանուհու մոտ, և որը նա երբեք չկարողացավ ձեռք բերել։ Դա Ֆիբիի սերն էր կիթառի հանդեպ:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա