Logo

ԱԱ 2022. Վիճակահանության զամբյուղները

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
15:47 / 31.03.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
ԱԱ 2022թ-վիճակահանություն

Ուրբաթ՝ ապրիլի 1-ին, Կատարի մայրաքաղաք Դոհայում կկայանա աշխարհի 2022 թվականի առաջնության հիմնական փուլի վիճակահանությունը։

Հավաքականներն արդեն բաժանվել են զամբյուղների, որոնք ներկայացնում ենք ստորև.

1-ին զամբյուղ՝ Կատար, Բրազիլիա, Բելգիա, Ֆրանսիա, Արգենտինա, Անգլիա, Իսպանիա, Պորտուգալիա

2-րդ զամբյուղ՝ Մեքսիկա, Նիդեռլանդներ, Դանիա, Գերմանիա, Ուրուգվայ, Շվեյցարիա, ԱՄՆ, Խորվաթիա

3-րդ զամբյուղ՝ Սենեգալ, Իրան, Ճապոնիա, Մարոկկո, Սերբիա, Լեհաստան, Հարավային Կորեա, Թունիս

4-րդ զամբյուղ՝ Կամերուն, Կանադա, Էկվադոր, Սաուդյան Արաբիա, Գանա, Ուելս - Շոտլանդիա/Ուկրաինա, Ավստրալիա - ԱՄԷ/Պերու, Կոստա Ռիկա/Նոր Զելանդիա

Կձևավորվի 8 խումբ, որոնցից յուրաքանչյուրում կընդգրկվի մեկական մասնակից յուրաքանչյուր զամբյուղից։

Սկզբից առաջին զամբյուղից բոլոր թիմերը կուղարկվեն իրենց խմբեր, հետո կգա երկրորդ զամբյուղի հերթը և այդպես շարունակ:

Եվրոպայից երկուսից ավելի հավաքական կամ այլ կոնֆեդերացիա ներկայացնող մեկից ավելի հավաքական չի կարող ընդգրկվել նույն խմբում:

Աշխարհի առաջնությունը կանցկացվի 2022 թվականի նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա