ԼՐԱՑՈՒՑԻՉ
«Արարատը» պայմանագիր է կնքել շվեյցարացի կիսապաշտպան Դրիլոն Կաստրատիի հետ՝ տեղեկանում ենք երևանյան ակումբի պաշտոնական կայքից:
20-ամյա ֆուտբոլիստը հայկական ակումբին կմիանա հուլիսի 1-ին՝ ազատ գործակալի կարգավիճակով:
Կաստրատիի նախորդ ակումբը շվեյցարական «Շաֆհաուզենն» էր: 2019-2020 թվականներին Դրիլոնը խաղացել է գերմանական «Ֆրայբուրգի» Մ19 թիմում:
Կաստրատին շվեյցարական «Ցյուրիխի» սան է: Դրիլոնը 10 հանդիպում է անցկացրել Շվեյցարիայի Մ17 թիմում:
Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ումԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո
Նորություններ
Տեսադարան
Հարցում
Աղյուսակներ
# | Թիմեր |
Խ | Հ | Ո | Պ | Մ |