Logo

Դրոգբան՝ Օբամեյանգի տրանսֆերի մասին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
14:06 / 02.09.2022ՍՊՈՐՏ
Դիդյե Դրոգբա-Պիեռ-Էմերիկ Օբամեյանգ

Լոնդոնի «Չելսիի» լեգենդար հարձակվող Դիդյե Դրոգբան գրառում է կատարել սոցցանցերում՝ անդրադառնալով գաբոնցի ռմբարկու Պիեռ-Էմերիկ Օբամեյանգի՝ կատալոնական «Բարսելոնայից» անգլիական ակումբ տեղափոխությանը:

«Վերջապես: Հիշո՞ւմ եք, որ մենք այս գործարքի մասին խոսում էինք մի քանի տարի առաջ: Շատ ուրախ եմ քեզ համար, եղբայր»,- գրել է կոտդիվուարցին սոցցանցերում:

Հիշեցնենք, որ «Չելսին» Օբամեյանգի տեղափոխության համար «Բարսելոնային» վճարել էր 12 միլիոն եվրո, կողմերը ստորագրել էին 2 տարվա համաձայնագիր:

33-ամյա հարձակվողն այս տարվա հունվարին էր ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել «Բարսելոնա»: Գաբոնցին 2018-2022 թվականներին պաշտպանել էր Լոնդոնի «Արսենալի» մարզական պատիվը:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա