Logo

Dune, Squid Game… «Ոսկե գլոբուսի» հավակնորդները

Հեղինակ
tigran5
00:00 / 14.12.2021ՍՊՈՐՏ
rev 1 du 10412rv3 high res jpeg - Dune, Squid Game... «Ոսկե գլոբուսի» հավակնորդները

Հոլիվուդի արտասահմանյան մամուլի ասոցիացիան հրապարակել է «Ոսկե գլոբուս» 79-րդ մրցանակաբաշխության թեկնածուների անունները: Լավագույն դրամա անվանակարգում առաջադրված են «Dune»-ը, «CODA»-ն, «Belfast»-ը, «King Richard»-ը և «The Power of the Dog»-ը:

«Լավագույն կատակերգություն կամ մյուզիքլ» անվանակարգերում են Սթիվեն Սփիլբերգի «West Side Story»-ն, Ադամ Մաքքեյի «Don’t Look Up»-ը, Ջո Ռայթի «Cyrano»-ն, Փոլ Թոմաս Անդերսոնի «Licorice Pizza»-ն և Լին-Մանուել Միրանդայի «tick, tick…BOOM!»-ը:

«Լավագույն դրամատիկ սերիալ» անվանակարգում մրցանակում նոմինացվածնեն են՝ «Squid Game»-ը, «Lupin»-ը, «Succession»-ը, «Pose»-ն և «The Morning Show»-ն, կատակերգություններից՝ «The Great»-ը, «Reservation Dogs»-ը, «Ted Lasso»-ը, «Only Murders in the Building»-ը և «Hacks»-ը:

«Լավագույն դրամատիկ դերասան» անվանակարգում առաջադրված են Մահերշալա Ալին, Խավիեր Բարդեմը, Դենզել Վաշինգտոնը, Բենեդիկտ Քամբերբեթչը և Ուիլ Սմիթը: Իսկ Ջեսիկա Չեսթեյնը, Օլիվիա Քոլմանը, Լեդի Գագան, Նիկոլ Քիդմանը և Քրիստեն Ստյուարտը կպայքարեն դրամատիկ ֆիլմի լավագույն դերասանուհի անվանակարգի համար:

«Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում առաջադրվել է ֆին ռեժիսոր Յուհո Կուոսմանենի «Купе № 6» ֆիլմը: Ֆիլմում գլխավոր դերը կատարել է ռուս դերասան Յուրա Բորիսովը, իսկ Նատալյա Դրոզդը և Սերգեյ Սելյանովը եղել են համապրոդյուսերներ:

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա