Logo

Քևին Դյուրանտը դիմել է «Բրուքլինին»՝ թիմից հեռանալու համար

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
01:39 / 01.07.2022Բասկետբոլ
null

«Բրուքլին Նեթսի» հարձակվող Քևին Դյուրանտը ցանկանում է հեռանալ թիմից: Աստղի մենեջերն ու ակումբի ղեկավարությունը բասկետբոլիստի հնարավոր փոխանակման վերաբերյալ բանակցություններ են վարում:

ԻՆՉ Է ԵՂԵԼ

ESPN-ի ինսայդեր Էդրիան Վոյնարովսկիի հաղորդմամբ՝ Քևին Դյուրանտը փոխանակման համար դիմել է «Բրուքլին Նեթսի» ղեկավարությանը: Բասկետբոլիստի մենեջերի և ակումբի ղեկավարության միջև փոխանակման վերաբերյալ բանակցություններ են ընթանում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դյուրանտը պլանավորում է փոխանակման խնդրանքով դիմել ակումբի ղեկավարությանն այն դեպքում, եթե Կայրի Իրվինգը հեռանա թիմից: Այնուհետև Իրվինգը որոշեց մնալ: Նրան ձեռք բերելու հիմնական հավակնորդը «Լոս Անջելես Լեյքերսն» էր:

ՈՐՏԵՂ ԿԱՐՈՂ Է ԿԱՐԻԵՐԱՆ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԴՅՈՒՐԱՆՏԸ

Yahoo Sports-ի հաղորդմամբ՝ Քևին Դյուրանտը կարող է մարզական կարիերան շարունակել «Ֆինիքս Սանզում»: Նա ակումբի՝ ցանկալի խաղացողների տրանսֆերային թիրախում է:

ԴՅՈՒՐԱՆՏԻ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԱԾ ՄՐՑԱՇՐՋԱՆՈՒՄ

Նախորդ մրցաշրջանում Քևին Դյուրանտը NBA-ի կանոնավոր առաջնությունում մասնակցել է 55 խաղի, միջինը՝ վաստակել 29,9 միավոր, տիրել 7,4 անդրադարձի, կատարել 6,4 արդյունավետ փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա