Logo

Դյուրանտը երկրորդ տարին անընդմեջ բաց կթողնի NBA-ի «Բոլոր աստղերի հանդիպումը»

Հեղինակ
Հրայր Նազարյան
16:28 / 26.01.2022ՍՊՈՐՏ
Քևին Դյուրանտ

Հյուսիսամերիկյան բասկետբոլի ազգային ասոցիացիայի «Բրուքլին Նեթս» ակումբի անվանի ռմբարկու Քևին Դյուրանտը վնասվածքի պատճառով դարձյալ չի կարողանա մասնակցել «Բոլոր աստղերի հանդիպմանը»։

33-ամյա բասկետբոլիստը հունվարի 15-ին ծնկի վնասվածք է ստացել «Նյու Օռլեան Պելիկանսի» հետ խաղում: Դյուրանտն ստիպված էր խաղն ավարտել ժամանակից շուտ։

Yahoo Sports-ի հաղորդմամբ՝ մարզիկը դեռ չի հասցրել ապաքինվել, ուստի չի կարողանա դուրս գալ խաղահրապարակ։ «Նեթսն» առայժմ չի հայտարարել մարզիկի վերականգնման ստույգ ժամկետները, սակայն տարբեր աղբյուրներ խոսում են 4-6 շաբաթի մասին։ Ընթացիկ մրցաշրջանում Դյուրանտը միջին հաշվով 29,3 միավոր է վաստակել մեկ խաղի ընթացքում։ 

Նույն պատճառով Դյուրանտը հանդիսատեսի կարգավիճակով էր ներկա եղել նաև անցյալ տարվա «Բոլոր աստղերի հանդիպմանը», որին, սակայն, հայտավորվել էր՝ որպես Արևելյան կոնֆերենցիայի թիմի ավագ։ 2021-ին Դյուրանտի թիմը 150։170 հաշվով պարտվել էր Լեբրոն Ջեյմսի առաջնորդած թիմին։

Այս տարի «Բոլոր աստղերի հանդիպումը» տեղի է ունենալու փետրվարի 20-ին՝ Քլիվլենդում (Օհայո նահանգ)։ Քվեարկության արդյունքներով այս պահին Դյուրանտն Արևելյան կոնֆերենցիայի առաջատարն է, իսկ Լեբրոնը՝ Արևմտյան:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա