Logo

Դյուրանտը կարող է վերադառնալ «Գոլդեն Սթեյթ»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:35 / 05.07.2022Բասկետբոլ
null

NBA-ի նորընծա չեմպիոն «Գոլդեն Սթեյթ Ուորիորզը» հետաքրքրված է «Բրուքլին Նեթսի» հարձակվող Քևին Դյուրանտի ծառայություններով՝ հայտնում է ESPN-ի ինսայդեր Մարկ Ջեյ Սփիրսը:

«Գոլդեն Սթեյթը» կարող է Դյուրանտին փոխանակել Ջորդան Փուլի, Ջեյմս Ուայզմանի, Ջոնաթան Կումինգայի և Մոզես Մուդիի հետ՝ երրորդ թիմ էլ ուղարկելով Էնդրյու Ուիգինսին։ «Բրուքլին Նեթսը» չի կարողանա ձեռք բերել Ուիգինսին, եթե թիմում պահի Բեն Սիմոնսին:

Ավելի վաղ Դյուրանտը փոխանակման համար դիմել էր «Բրուքլին Նեթսի» ղեկավարությանը, ինչից հետո նրա հետ կապ են հաստատել «Գոլդեն Սթեյթ Ուորիորզի» ղեկավարները և թիմի առաջատարները:

Ստեֆեն Քարին, Դրեյմոնդ Գրինը և Քլեյ Թոմփսոնը Դյուրանտի հետ քննարկել են նրա հնարավոր վերադարձը և վստահեցրել հարձակվողին, որ կողջունեն նրա այդ որոշումը:

Քևին Դյուրանտը 2016-2018 թվականներին պաշտպանել է «Գոլդեն Սթեյթ Ուորիորզի» մարզական պատիվը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա