Logo

Դյուրանտը մտադիր է հեռանալ «Բրուքլին Նեթսից»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
16:13 / 23.06.2022Բասկետբոլ
Կևին Դյուրանտ

«Բրուքլին Նեթսի» հարձակվող Կևին Դյուրանտը կարող է հեռանալ թիմից: Ինսայդեր Ադրիան Վոյնարովսկիի տեղեկություններով՝ Դյուրանտի որոշումը պայմանավորված կլինի նրանով, թե արդյոք թիմում կմնա՞ պաշտպան Կայրի Իրվինգը։

Եթե Իրվինգը հեռանա, Դյուրանտը նույնպես կլքի թիմը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իրվինգը մտադիր է հեռանալ «Բրուքլինից»: Նրա պայմանագիրը թիմի հետ գործում է մինչև հունիսի 29-ը:

Կևին Դյուրանտի պայմանագիրը «Բրուքլին Նեթսի» հետ գործում է մինչև 2026 թվականի ամառ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա