Logo

Դուշան Վլահովիչը՝ «Յուվենտուսի» ֆուտբոլիստ

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
13:04 / 28.01.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
null

«Ֆիորենտինայի» հարձակվող Դուշան Վլահովիչը մարզական կարիերան կշարունակի «Յուվենտուսում»: 

Թուրինյան ակումբը հրապարակել է հարձակվողի ժամանման տեսանյութը: Վլահովիչը լուսանկարվել է երկրպագուների հետ: Գործարքից պաշտոնական այլ տեղեկություն չի հաղորդվում:

Հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն նշում է, որ Վլահովիչը ժամանել է՝ «Յուվենտուսի» համար բուժզննում անցնելու: «Յուվենտուսը» ֆուտբոլիստի տրանսֆերի համար կվճարի 70 մլն եվրո, ևս 5 մլն եվրո նախատեսված է հավելավճարի տեսքով: Ֆուտբոլիստի աշխատավարձի չափը կկազմի տարեկան 7 մլն եվրո: Ակնկալվում է, որ Վլահովիչը կընտրի «28» համարի խաղաշապիկը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա