Logo

Դոնարուման հետաձգել է ընդունելության քննությունները

Հեղինակ
Ռոբերտ Գասպարյան
00:00 / 08.06.2017Հայկական ֆուտբոլ
Donaruma - Դոնարուման հետաձգել է ընդունելության քննությունները

«Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման Իտալիայի մինչև 21 տարեկանների հավաքականի հետ կմեկնի Չեխիա և կմասնակցի Եվրոպայի առաջնությանը:

Գլխավոր մարզիչ, ոչ վաղ անցյալում հայտնի ֆուտբոլիստ Լուիջի Դի Բիաջոն տաղանդավոր դարպասապահին ընդգրկել է թիմի վերջնական հայտացուցակում, չնայած, ESPN-Ի տեղեկություններով, Դոնարուման չպետք է մասնակցեր հին մայրցամաքի ստուգատեսին ավագ դպրոցի ընդունելության քննություններին մասնակցելու պատճառով:

Հավելենք, որ Իտալիայի Մ-21 հավաքականն իր առաջին հանդիպումը Եվրոպայի առաջնությունում կանցկացնի Դանիայի հետ հունիսի 18-ին, որին կհաջորդեն Գերմանիայի ու Չեխիայի հետ խաղերը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա