Logo

Դոնարուման՝ Իտալիայի հավաքականի ռեկորդակիր

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 12.06.2021ՍՊՈՐՏ
E3oPj5dXEAIwYTe - Դոնարուման՝ Իտալիայի հավաքականի ռեկորդակիր

Ընթացքի մեջ է ԵՎՐՈ 2020-ի բացման խաղի՝ A խմբում ընդգրկված Թուրքիայի և Իտալիայի հավաքականների միջև հանդիպումը: Ռոբերտո Մանչինիի գլխավորած թիմը 85-րդ րոպեի դրությամբ հաղթում է 3-0 հաշվով:

«Սկուադրա Աձուրայի» դարպասը պաշտպանում է Ջանլուիջի Դոնարուման, որը ներկա պահին 22 տարեկան 106 օրական է: Նա դարձել է Եվրոպայի և Աշխարհի առաջնությունների եզրափակիչ փուլերում Իտալիայի ընտրանու դարպասը երբևէ պաշտպանած ամենաերիտասարդ խաղացողը: Այդ մասին հաղորդում է Opta վիճակագրական ռեսուրսը:

Ռեկորդը մինչ այդ պատկանում էր Ջորջո Գեցիին (23 տարեկան 342 օրական), որը մասնակցել է 1954 թվականի Աշխարհի առաջնությանը: Լավագույն եռյակը եզրափակում է Ջանլուիջի Բուֆոնը (24 տարեկան 126 օրական):

Սա Դոնարումայի՝ Իտալիայի հավաքականում արդեն 27-րդ հանդիպումն է:

Հայտնի է՝ որքան գումար է Դոնարուման ստանալու իր նոր ակումբում

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա