Logo

Դոնեցկից Հռոմ. Մխիթարյանի կարիերայի լավագույն և վատագույն թիմերը

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 16.07.2020ՍՊՈՐՏ
as06 - Դոնեցկից Հռոմ. Մխիթարյանի կարիերայի լավագույն և վատագույն թիմերը
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 21:25

-

-

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն իր հարուստ կարիերայի ընթացքում խաղացել ու խաղում է տարբեր երկրների թոփ թիմերում: Հենրիխն իր կարիերան սկսեց «Փյունիկում», այնուհետև տեղափոխվեց Ուկրաինա՝ «Մետալուրգ», իսկ հետո արդեն՝ «Շախտյոր»: Հենց Դոնեցկից էլ սկսվեց Մխիթարյանի եվրոպական արկածները, որը շարունակվում է մինչ այսօր:

Ներկայացնում ենք Մխիթարյանի կարիերայի թոփ 5 ակումբների ուժերի դասավորությունը՝ հերթականությամբ և հաշվի ենք առնում տվյալ ակումբների այն փուլը, երբ Մխիթարյանը պաշտպանել է այդ ակումբի գույները:

5. «Ռոմա»

Այո՜, թոփ ակումբներից ամենաթույլն այն է, որտեղ այժմ հանդես է գալիս Մխիթարյանը: «Ռոման» ոչ թե թույլ է որպես ակումբ՝ իր պատմությամբ, մշակույթով ու տիտղոսներով, այլ՝ հավակնություններով, կազմով, ներուժով և այժմյան իրավիճակով: Հիմա՝ ավելի հանգամանալից:

Հավակնությունները

«Ռոման», ինչպես ասում են, աճող օրգանիզմ է, սակայն գտնվում է իր զարգացման ամենանախնական փուլում: Այստեղ ֆուտբոլիստների մեծ մասը երիտասարդներ են (Վերետու, Կլյուվերտ, Ունդեր, Զանիոլո…), մարզիչը նույնպես հսկայական փորձ չունի եվրոպական ֆուտբոլում. Պաուլու Ֆոնսեկան աշխատել է հայրենիքի մի շարք ակումբներում և 3 տարի մարզել է Դոնեցկի «Շախտյորը»: Բացի այն, որ եվրոպական թոփ 5 առաջնությունների թիմերից «Ռոման» առաջինն է պորտուգալացի մասնագետի համար, սա նաև նրա առաջին մրցաշրջանն է հռոմեական ակումբում, այդ պատճառով էլ նա դեռ չի հասցրել կայացած թիմ ստանալ, ունենալ խաղային հստակ ձեռագիր, ինչն էլ թիմին կբերեր կայուն արդյունքներ:

Mkhitaryan 1 960x598 - Դոնեցկից Հռոմ. Մխիթարյանի կարիերայի լավագույն և վատագույն թիմերը

Այսօրվա «Ռոման» դեռ «խակ», խոցելի պաշտպանությամբ և դրվագներով փայլող թիմ է: Թիմը մրցաշրջանից առաջ հավակնում էր մտնել լավագույն քառյակ, որը, սակայն, չի հաջողվում անել, ու միայն անհավատալի թվացող հրաշքը նրանց կտա ՉԼ ուղեգիրը: Սակայն «Ռոման» լավ շանսեր ունի Եվրոպա լիգայում հայտնվելու հաջորդ տարի, իսկ ԵԼ այս խաղարկությունում թիմին բարդ ճանապարհ է սպասում. 1/8-ում մրցակիցը «Սևիլիան» է, իսկ եթե թիմը հասնի կիսաեզրափակիչ, այնտեղ, ամենայն հավանականությամբ, սպասելու է «Մանչեսթեր Յունայթեդը»:

Աստղերը

Էդին Ջեկո, Նիկոլո Զանիոլո, Լորենցո Պելեգրինի. ահա այսօրվա «Ռոմայի» գլխավոր դեմքերն ու Մխիթարյանի աստղային խաղընկերները: Լորենցո Պելեգրինին բավական հետաքրքիր խաղաոճ ունեցող խաղարկող է, որի հետ Հենրիխը վատ չի համագործակցում: Էդին Ջեկոյին ներկայացնելու կարիք չկա. բոսնիացին փորձառու գոլահար է, որ 50-ից ավել գոլ է հեղինակել Անգլիայում, Գերմանիայում և Իտալիայում. Ջեկոյի հարցում Մխիթարյանը կարող է հանգիստ լինել, քանի որ իր ստեղծած պահերի մեծամասնությունն իրացնում է բոսնիացին: Դե իսկ Նիկոլո Զանիոլոն իտալական ֆուտբոլի մեծագույն տաղանդներից է, եթե ոչ գլխավորը. նրա ծառայություններով հետաքրքրված են եվրոպական տարբեր գրանդներ, որոնց թվում է, իհարկե, «Յուվենտուսը». էլ ինչ իտալացի տաղանդավոր ֆուտբոլիստ, որ չի անցնի թուրինցիների «ձեռքի տակով»:

Մխիթարյանը՝ «Ռոմայում»

Գլխավոր առավելությունը, որ Մխիթարյանն ունի «Ռոմայում»՝ կարևոր ֆուտբոլիստի, կարելի է ասել՝ առաջատարի դերն է: Մխիթարյանը հատկապես դադարից հետո, երբ վնասվածքներ չի ստանում, ամբողջովին դարձել է թիմի առանցքային ու անձեռնմխելի ֆուտբոլիստն ու լիարժեքորեն հանդիսանում է հիմնական կազմի ֆուտբոլիստ: Մխիթարյանը շատ լավ է զգում իրեն «Ռոմայի» տակտիկական տարբեր սխեմաներում, ունի բավարար ազատություն և կարողանում է ցույց տալ իր լավագույն ֆուտբոլը: «Ռոման» այս թոփ 5-ում 5-րդ տեղն է զբաղեցնում, և գուցե դա տրամաբանական է՝ հաշվի առնելով, որ Մխիթարյանը գտնվում է իր կարիերայի վերջնամասում, բայց գլխավորն այն է, որ Հենրիխը «Ռոմայում» իրեն կարևոր է զգում ու տպավորիչ խաղ է ցուցադրում:

4. «Արսենալ»

2018-ին Մխիթարյանը նույնպես ճիշտ ժամանակին ճիշտ որոշում կայացրեց՝ «Մանչեսթեր Յունայթեդից» «փախչելով» և իր երջանկությունը Լոնդոնում փնտրելով: Այդ ժամանակ թիմը դեռ գլխավորում էր Վենգերը, եղան նաև այդ պահի համար բավական հաջող տրանսֆերներ, «Արսենալն» էլ ավելի էր համապատասխանում Հենրիխի խաղին:

Հավակնությունները

2017/18 մրցաշրջանում, երբ կայացավ Մխիթարյան – Ալեքսիս փոխանակումը, «Արսենալն» արդեն անկում էր ապրում և երկար տարիների դադարից հետո առաջին անգամ Վենգերի թիմը նույնիսկ լավագույն քառյակ չկարողացավ մտնել: Վենգերն ամռանը հեռացավ, եկավ Ունայ Էմերին, որին նույնպես չհաջողվեց հաջորդ տարի ՉԼ ուղեգիր ապահովել, բայց չպետք է մոռանալ, որ իսպանացին Եվրոպա լիգայի իսկական մասնագետ էր՝ մրցաշարն ամբողջությամբ ընկալող իսկական վարպետ:

2018/19-ին «Արսենալը» Պրեմիեր լիգայում իրեն հատուկ անկայուն արդյունքներ գրանցեց, սակայն փայլեց Եվրոպա լիգայում, ինչն ամենահիշարժան մրցաշարը դարձավ Մխիթարյանի լոնդոնյան էտապում: «Զինագործները» հաղթահարեցին «Նապոլիի» ու «Վալենսիայի» արգելքը՝ բավական տպավորիչ խաղով, հասան եզրափակիչ, բայց զիջեցին հարևան «Չելսիին»՝ Բաքվի այն հայտնի եզրափակիչում, որտեղ Մխիթարյանն այդպես էլ անվտանգության երաշխիքներ չստացավ ու չմեկնեց Ադրբեջանի մայրաքաղաք, իսկ նրա ներկայությամբ կարող էր որոշիչ խաղն այլ սցենար ունենալ…

henrikh mkhitaryan arsenal 2019 20 189ili9paej9r14s83m3k7pf00 960x540 - Դոնեցկից Հռոմ. Մխիթարյանի կարիերայի լավագույն և վատագույն թիմերը

Աստղերը

Ռեմսի, Օզիլ, Օբամեյանգ, Լակազետ… ահա այսպիսի խաղընկերներ ունեցավ Մխիթարյանը «Արսենալում», որոնց հետ պահպանեց բավական ջերմ հարաբերություններ ու հրաշալի համագործակցեց խաղադաշտում: Ռեմսին հետագայում տեղափոխվեց «Յուվենտուս», Օբամեյանգ – Լակազետ զույգը՝ չնայած «Արսենալի» ազատ անկմանը, շարունակում է տխրեցնել մրցակիցներին, Օզիլն էլ իր բարձր կարգի շնորհիվ կոնկրետ խաղերում տպավորում էր, սակայն թե՛ Էմերիի, թե՛ Արտետայի գլխավորությամբ չի կարողանում կարևոր ֆուտբոլիստ դառնալ թիմում:

Մխիթարյանը՝ «Արսենալում»

Մխիթարյանի համար «Արսենալը» նոր մարտահրավեր էր ու նորից ֆուտբոլ խաղալու նոր հնարավորություն՝ Պրեմիեր լիգայից չհեռանալով: Իր առաջին իսկ խաղում Հենոն ասիսթների հեթ-տրիկ գրանցեց՝ նվաճելով «Էմիրեյթսը»: 2018/19 մրցաշրջանում Մխիթարյանը մարզավիճակ հավաքելու խնդիրներ էր ունենում՝ վնասվածքները հաճախ էին խանգարում, բայց երբ ամեն ինչ կարգին էր, Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստն իր խաղն էր խաղում. նա բավական լավ էր գործում հատկապես հակագրոհային մարտավարության ժամանակ, լավ էր գտնում Լակազետին ու հատկապես Օբամեյանգին, որի հետ խաղալու փորձ ուներ դեռ «Բորուսիայի» տարիներից:

Բայց 2019-ի ամռանը, երբ «Արսենալը» գնեց Նիկոլաս Պեպեին ու Դանի Սեբալյոսին, Մխիթարյանը հասկացավ, որ դառնալու է 2-րդական ֆուտբոլիստ, ու հասցրեց տեղափոխվել «Ռոմա»:

Բոլոր ճանապարհները բերեցին Հռոմ. Ինչու Մխիթարյանը ճիշտ վարվեց՝ մնալով «Ռոմայում» ու հեռանալով «Արսենալից»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա