Logo

Դուբայ. Կիսաեզրափակիչի զույգերը

23:04 / 02.03.2023ՍՊՈՐՏ
null

ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում ընթացող ATP-500 մրցաշարում ձևավորվել են կիսաեզրափակիչի զույգերը: Մրցախաղերը տեղի կունենան մարտի 3-ին:

Դուբայ,  ATP-500,  կիսաեզրափակիչ

  • Ալեքսանդր Զվերև (Գերմանիա, 16-րդ ռակետ) - Անդրեյ Ռուբլյով (Ռուսաստան, 6-րդ ռակետ)
  • Նովակ Ջոկովիչ (Սերբիա, առաջին ռակետ)  - Դանիիլ Մեդվեդև (Ռուսաստան, 7-րդ ռակետ) 

Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչում Ռուբլյովը 6-3, 7-6 (7-3) հաշվով առավելության էր հասել հոլանդացի Բոտիկ վան դե Զանդսչուլպի նկատմամբ, Զվերևը 7-5, 6-4 հաշվով պայքարից դուրս է թողել իտալացի Լորենցո Սոնեգոյին, Մեդվեդևը 6-3, 6-2 հաշվով հաղթել էր խորվաթ Բորնա Չորիչին, իսկ Ջոկովիչը 6-7, 7-5 հաշվով պարտության էր մատնել Լեհաստանի ներկայացուցիչ Հուբերտ Հուրկաչին:

Մրցաշարը կավարտվի մարտի 4-ին: Մրցանակային հիմնադրամը կազմում է  2855495 դոլար:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա