Logo

Դուբայ. Ռուբլյովը եզրափակիչում է (տեսանյութ)

19:57 / 03.03.2023ՍՊՈՐՏ
null

Աշխարհի 6-րդ ռակետ, ռուս թենիսիստ Անդրեյ Ռուբլյովը նվաճել է ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում ընթացող ATP-500 շարքի մրցաշարի եզրափակիչի ուղեգիր:

Կիսաեզրափակիչում Ռուբլյովը 6-3, 7-6 (11-9) հաշվով հաղթել է Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերևին (16-րդ ռակետ): Մրցախաղը տևել է 2 ժամ 1 րոպե:

Դուբայի մրցաշարում երկրորդ անընդմեջ տիտղոսի համար Ռուբլյովը կմրցի Դանիիլ Մեդվեդև (Ռուսաստան, 3-րդ ռակետ) - Նովակ Ջոկովիչ (Սերբիա, առաջին ռակետ) զույգի հաղթողի հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա