Logo

«Կընտրեմ լավագույն ակումբն ինձ համար». Դիբալան՝ իր ապագայի մասին

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
01:41 / 24.05.2022ՍՊՈՐՏ
null

Արգենտինայի հավաքականի և Թուրինի «Յուվենտուսի» հարձակողական ոճի կիսապաշտպան Պաուլո Դիբալան, որը հուլիսի 1-ին ազատ գործակալի կարգավիճակ կստանա ու կփոխի ակումբային գրանցումը, խոսել է իր մարզական ապագայի մասին:

«Ես դեռ չեմ որոշել: Վաղն Իսպանիա եմ մեկնելու, հետո որոշ ժամանակ արձակուրդ կանցկացնեմ... Ես կընտրեմ լավագույն ակումբն ինձ համար:

Արդյոք Կիմպեմբեն ինձ պատմե՞լ է ՊՍԺ-ի մասին. չգիտեմ, իսկապես չգիտեմ՝ ինչ որոշում եմ կայացնելու»,- ասել է Դիբալան Sky Sports-ի հետ զրույցում:

Արգենտինայի ազգային հավաքականի 28-ամյա ֆուտբոլիստը թուրինյան ակումբում է 2015 թվականից: Դիբալան «Ծեր սինյորայի» կազմը համալրել է «Պալերմոյից»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա