Logo

Աղբյուր. «Յուվենտուսը» Դիբալային փոխարինողին գտել է «Ռեալում»

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
21:10 / 11.04.2022ՍՊՈՐՏ
null

«Յուվենտուսը» դիտարկում է «Ռեալի» վինգեր Մարկո Ասենսիոյին գնելու տարբերակը:

Ինչպես հաղորդում է Fichajes-ը, թուրինյան ակումբում իսպանացուն դիտարկում են որպես արժանի փոխարինող Պաուլո Դիբալային, ով ամռանը հեռանալու է թիմից:

Հիշեցնենք, որ Ասենսիոյի՝ «սերուցքայինների» հետ գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը:

Ավելի վաղ նշվում էր, որ «Միլանը» պատրաստ է 25 մլն եվրո վճարել 26-ամյա խաղացողի տեղափոխության համար:

Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում Ասենսիոն անցկացրել է 26 հանդիպում՝ դառնալով 8 գոլի հեղինակ:
     

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա