Logo

Դիբալա. «Գեղեցիկ ֆուտբոլը «Յուվենտուսի» ուժեղ կողմը չէ»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
16:22 / 16.01.2022ՍՊՈՐՏ
null

«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան, Ա Սերիայի 22-րդ տուրում կայացած «Ուդինեզեի» դեմ խաղից հետո (2-0) ամփոփել է թիմի ելույթը։

«Կարծում եմ՝ մենք լավ խաղացինք։ Մենք պետք է ավելի ապահով գործենք այն բանից հետո, երբ սկսեցինք հաշվի մեջ առաջ անցնել։ Շատ հաճախ մենք գոլից հետո ավելի հաճախ ենք խաղում պաշտպանությունում, վախենում ենք հարձակվել։ Այդպես չի կարելի։

«Մենք «Յուվենտուսն» ենք, բնականաբար մենք պայքարում ենք Չեմպիոնների լիգայում տեղի համար ու պարտավոր ենք ձգտել հաղթանակի։

Մենք գեղեցիկ ֆուտբոլ չենք խաղում, դա մեր ուժեղ կողմը չէ, այդ պատճառով էլ պետք է կենտրոնանանք մրցակցից ավելի քրտնաջան աշխատելու ուղղությամբ»,- ասել է Դիբալան։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա